00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տապը մարդուն ագրեսիվ է դարձնում

© Sputnik / Asatur YesayantsЖара в Ереване
Жара в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շոգը, իսկ ավելի ճիշտ տապն անմիջականորեն ազդում է մարդու ոչ միայն ինքնազգացողության, այլ նաև վարքի վրա։ Այն, որ տապով պայմանավորված մարդը կարող է դառնալ ագրեսիվ և հենց տապի ժամանակ է բարձրանում հանցագործությունների հավանականությունը, որոշ գիտնականներ ապացուցված են համարում։

Ամալյա Պապյան, Sputnik.

Ամերիկացի գիտնական, հոգեբան-ֆիզիոլոգ Դևիդ Մայերսը տարիներ շարունակ ուսումնասիրել է հանցագործությունների և շոգի կապը։ Հոգեբանը ուշադրության տակ է առել ԱՄՆ վեց նահանգ և եզրահանգել, որ եթե Ամերիկայում կլիմայական փոփոխություն տեղի ունենա, և ջերմաստիճանը բարձրանա թեկուզ երկու աստիճանով, ապա ագրեսիայի արտահայտման դեպքերը տարեկան կտրվածքով կավելանան 50.000-ով։

Праздник Вардавар в Армении. Поплескались - можно и отдохнуть - Sputnik Արմենիա
Շոգը Հայաստանից հեռացել է երկու օրով. եղանակի կանխատեսում

Պարզվում է, որ տապի և մարդու վարքի միջև անուղղակի կապ կա։ Շոգն առաջացնում է անհարմարություն և ներքին լարվածություն, ինչի հետևանքով մարդ ցանկացած բացասական տեղեկություն առավել սուր է ընկալում։ Տապով պայմանավորված անհարմարությունն ու վատ ինքնազգացողությունն անգիտակցական մակարդակում պատճառ են դառնում, որ մարդն իրավիճակներին ագրեսիվ արձագանքի։ Գիտնականը փորձարկումներ է իրականացրել և համոզվել, որ միևնույն իրավիճակին, կախված շոգի աստիճանից, մարդը տարբեր վարք է դրսևորում։ Օրինակ` զով և հաճելի եղանակին մարդը առավել հանդուրժող է լինում, քան տհաճություն պատճառող տապին։

Շոգը` տրամադրության անկման պատճառ

Ի՞նչ է կատարվում մեր օրգանիզմում շոգ եղանակին, և ինչո՞ւ է այն անդրադառնում տրամադրության վրա։ Շոգ եղանակին առավել հաճախակի են դառնում արյան ճնշման բարձրացման դեպքերը, և օրգանիզմը սկսում է արտադրել սովորականից ավելի շատ ադրենալին, որը համարվում է ակտիվության հորմոն։ Հենց ադրենալինի քանակն է օրգանիզմում առաջացնում սուր և արագ արձագանքման նախապայմանը, և օրգանիզմում ադրենալինի չափի գերազանցման դեպքում մարդը դառնում է առավել հակված ծայրահեղ քայլերի։ Ադրենալինի` սովորականից մեծ քանակի դեպքում մարդու օրգանիզմը ստիպված է լինում առավել շատ էներգիա վատնել ինքնատիրապետման համար, դրան գումարվում են շոգի պատճառով առաջացած անքնությունն ու նյարդային վիճակը:

Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ ոչ բոլոր մարդկանց օրգանիզմն է միանման արձագանքում տապին։ Հայտնի է, որ արտառոց, սթրեսային իրավիճակներում մարդիկ տարբեր կերպ են իրենց դրսևորում։ Կան մարդիկ, որոնք անցնում են ակտիվ և կտրուկ գործողության և ընդհակառակը։

«Որոշ մարդիկ սթրեսային իրավիճակում կարծես կաթվածահարվում են` ի վիճակի չլինելով որոշում կայացնել և առավել ևս գործել։ Այս տեսակի մարդկանց մոտ տապն առաջացնում է քնկոտություն, պասիվություն, երբեմն նաև ընկճախտի դրդիչ դառնում,- ամերիկացի գործընկերների հետազոտությունը ուսումնասիրելուց հետո ասում է հոգեբան Լիլիթ Խաչատրյանը։

Իզուր չէ, որ ամռան շոգին մարդիկ ձգտում են քաղաքից դուրս գալ, գտնվել բնության գրկում։ Տևական ուսումնասիրություններն ապացուցել են, որ քաղաքային միջավայրում տապին դիմանալն ավելի ծանր է։ Մոխրագույն ասֆալտապատ փողոցներն ու քարե շենքերը, որոնցից նույնիսկ երեկոյան ժամերին ջերմություն է փոխանցվում, էլ ավելի տհաճ են դարձնում օրը։

Կանաչն ու ջուրը` դեղամիջոց տապի դեմ

Այլ հարց է բնությունը։ Նույնիսկ սարսափելի բարձր ջերմաստիճանի դեպքում բուսական կանաչն ու զեփյուռը մեղմում են շոգի զգացողությունը։

Армянские мужчины пропагандируют здоровый образ жизни на берегу реки Раздан - Sputnik Արմենիա
Ինչպես դիմակայել շոգին

«Մարդը հոգեբանորեն իրեն տրամադրում է, որ այդքան էլ շոգ չէ և հաղթահարում է ջերմային ճգնաժամը»,- ապացուցված է համարում Լիլիթ Խաչատրյանն ու ավելացնում, որ եթե նույնիսկ ամենաշոգ եղանակին մարդը գտնվի ջրի մոտակայքում և կանաչով շրջապատված, ապա, հավանաբար, նույնիսկ չի զգա անհարմարություն տապից։ Բնական կանաչի գույնն ու ջրի ձայնը հանգստացնող հատկություն ունեն։

Ամերիկացի մասնագետ Դևիդ Մայերսի կարծիքով էլ` մարդու օրգանիզմն առանց առանձնակի դժվարության կարողանում է ինքնակարգավորվել մինչև 27 աստիճան տաքության ժամանակ, + 30 ջերմաստիճանի սահմաններում առաջ է գալիս վերը նշված ագրեսիվությունը, իսկ ահա +40-ին մոտ կամ առավել ևս +40-ից անցնելու դեպքում մարդկանց մեծամասնության մոտ բժժեցում է առաջանում, և ագրեսիվությունը նույնպես նվազում է։ Կարևոր է հաշվի առնել նաև օդի խոնավության չափը, որը կարող է ընդգծել շոգը։ Այսպես, օրինակ, ԱՄՆ-ի որոշ նահանգներում ոստիկաններին ամեն օր տրամադրվում է ոչ միայն եղանակի տեսության կանխատեսումները, այլև հոգեբան- ֆիզիոլոգների եզրահանգումը, թե ինչպես կարող է տվյալ օրվա եղանակն ազդել մարդու հոգեսոմատիկ ինքնազգացողության վրա։ Մասնագետները հորդորում են գործատուներին միացնել օդորակիչները, հակառակ դեպքում կընկնի ոչ միայն աշխատակցների աշխատունակությունը, այլև միջանձնային լարվածություն կառաջանա աշխատակիցների միջև։

Լրահոս
0