ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի- Sputnik. «Խոսրովի անտառ» արգելոցի տարածք անձրևը հասել է առավոտյան։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` հրդեհի վայրում այս պահին այլևս ծուխ չի երևում։ Կրակի տարածումը դադարել է։
ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Խոսրովի արգելոցի տարածքում անձրևը սկսել է այսօր առավոտյան ժամը 8-ից հետո։
Նշենք, որ օգոստոսի 16-ին առավոտյան ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «Իլ-76» ինքնաթիռն իրականացրել էր 7-րդ թռիչքը դեպի Խոսրովի արգելոց:
Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ հայտնել էր, որ 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել և մարվել է: