«Խոսրովի անտառի» հրդեհի հիմնական օջախները մարվել են. իրականացվում են հետմարման աշխատանքներ

© Narine Kirakosyan / Пожар в Хосровском лесу
Пожар в Хосровском лесу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ներկա պահին «Խոսրովի արգելոցում» իրականացվում են հետմարման աշխատանքներ:

ԵՐԵՎԱՆ, 16 Օգոստոս — Sputnik. Օգոստոսի 16-ին ժամը 17:30-ի դրությամբ հաջողվել է մարել մնացած 2.5 կմ պարագծում շարունակվող հրդեհի հիմնական օջախները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Հրդեհը ոչնչացրեց Խոսրովի անտառի 10 տոկոսը - Sputnik Արմենիա
Ինչ խլեց հրդեհը «Խոսրովի անտառից». թվեր և փաստեր

Ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ: ՀՀ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը շարունակում է օդային հրդեհաշիջման աշխատանքները՝ ստեղծելով անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր՝ օջախների կրկնակի բռնկումը բացառելու նպատակով:

Այս պահին Խոսրովի արգելոցի տարածքում անձրև չի տեղում, ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տվյալներով՝ անձրևը սպասվում է ժամը 19:00-ից հետո: Ինքնաթիռի հետագա թռիչքների և լայնածավալ աշխատանքների իրականացման վերաբերյալ որոշումը կկայացվի վաղն առավոտյան՝ հետախուզական տվյալների ուսումնասիրության արդյունքում:

Լրահոս
0