Հենրիխ Մխիթարյանը մտադիր է «Մանչեսթեր Յունայթեդին» վերադարձնել նախկին փառքը

© страница Manchester United в facebookГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդին» նախկին մակարդակին հասցնելը հեշտ գործ չէ։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի առաջիկա նպատակների մասին:

«Ակումբը միշտ էլ կունենա վերելքներ և անկումներ: Կարծում եմ` վերջին շրջանում մենք այդքան էլ լավ տեսք չենք ունեցել, սակայն հուսով եմ, որ ամեն ինչ կփոխվի: Կփորձենք անել ամեն բան, որպեսզի ակումբին վերադարձնենք նախկին մակարդակին: Դա հեշտ խնդիր չէ, սակայն մենք կփորձենք»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Fourfourtwo.com»-ը:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 2017/18թթ. մրցաշրջանի մեկնարկային տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 4:0 հաշվով ջախջախել է «Վեսթ Հեմին», իսկ Մխիթարյանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ:

 

Լրահոս
0