Մահացել է դերասանուհի Վերա Գլագոլևան

© Sputnik / Нина Зотина /  / Անցնել մեդիապահոցВера Глаголева
Вера Глаголева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միացյալ Նահանգներում կյանքից հեռացել է ռուս հայտնի դերասանուհի և ռեժիսոր Վերա Գլագոլևան:

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. 62 տարեկան հասակում մահացել է դերասանուհի, ռեժիսոր Վերա Գլագոլևան: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Մի քանի տարի առաջ Գլագոլևան վատ ինքնազգացողության պատճատռով հիվանդանոց ընկավ: Բայց բժիշկներին չհաջողվեց բացահայտել նրա առողջական խնդիրը:

Այս տարվա մայիսին մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ դերասանուհին լուրջ հիվանդ է, բայց այդ ինֆորմացաին չհաստատվեց: Նախնական տվյալով՝ Գլագոլևայի մահվան պատճառը եղել է ուռուցքաբանական հիվանդությունը:

Հավելենք, որ Գլագոլևայի առաջին ամուսինն ազգությամբ հայ Ռոդիոն Նահապետովն էր, որից դերասանուհին 2 դուստր ունի:

 

Լրահոս
0