00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ կա մեծ պատրաստակամություն, տնակից տուն գաղափարը հեշտ է իրականացնել

© Sputnik / Armenuhi MkhoyanДжулиетта Киракосян перевелась в дом из домика, где жила после землетрясения 1988 года
Джулиетта Киракосян перевелась в дом из домика, где жила после землетрясения 1988 года - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրիում տնակներից տուն տեղափոխելու առաքելությանը միացած բարերարի շնորիվ ևս մեկ ընտանիք քարե բնակարան ունեցավ:

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շատ գյումրեցիների նման Ջուլիետա Կիրակոսյանն էլ ավելի քան 20 տարի է ապրում էր տնակում: Տնակային ապրելակերպը նույնն է ՝  ձմռանն անասելի ցուրտ, աշնանը՝ կաթոցներ, գարնանը՝ վարարման վտանգ, իսկ ամռանը` շոգ: «Ավտոկայան» թաղամասում մյուս տնակային թաղամասերի նման խնդիրը նույնն  է՝  1988 թվականի երկրաշարժից հետո բնակիչներին տրամադրած ժամանակավոր կացարանները դարձել են մշտական:

Домик, в котором живет Гаяне Енокян - Sputnik Արմենիա
Մեկ կուսակցություն` մեկ քանդվող տնակ Գյումրիում

Վերջին տարիներին տնակային պայմաններն այնքան էին ծանրացել, որ տիկին Ջուլիետան ստիպված էր ձմռանը երբեմն-երբեմն տեղափոխվել աղջկա տուն: Նա ավելի քան 32 տարի Գյումրու կարի գործարանում է աշխատել, հիմա արդեն թոշակառու է, երեխաներ ունի, որոնք քաղաքում չեն: «Երկու որդիներս հիմա ՌԴ-ում արտագնա աշխատանքի են, բայց կգան, համոզված եմ»,- նշում է տիկին Ջուլիետան՝ շնորհակալություն հայտնելով չսպասված նվերի համար ու մինչև վերջ չհավատալով անակնկալի իսկությանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanՋուլիետա Կիրակոսյանն արդեն բնակարան ունի
Ջուլիետա Կիրակոսյանն արդեն բնակարան ունի - Sputnik Արմենիա
1/2
Ջուլիետա Կիրակոսյանն արդեն բնակարան ունի
© Sputnik / Armenuhi MkhoyanՋուլիետա Կիրակոսյանն արդեն բնակարան ունի
Ջուլիետա Կիրակոսյանն արդեն բնակարան ունի - Sputnik Արմենիա
2/2
Ջուլիետա Կիրակոսյանն արդեն բնակարան ունի
1/2
Ջուլիետա Կիրակոսյանն արդեն բնակարան ունի
2/2
Ջուլիետա Կիրակոսյանն արդեն բնակարան ունի

Տիկին Ջուլիետան անօթևանի կարգավիճակ չուներ՝ երկրաշարժին բնակարան չի կորցրել,  ու սա էր պատճառը, որ թոշակառու կինը հույս չուներ երբևէ քարե բնակարան ունենալու: Ու նա այդպես էլ կշարունակեր տնակում բնակվել, եթե «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությանը միանալու առաջարկով չներկայանար «Պեգաս» վաճառատների ցանցի սեփականատեր Անդրանիկ Խաչատրյանը: «Տնակային թաղամասի ընտրությունը պատահական չէր՝ ամենախնդրաշատ տնակային թաղամասն է: Ի սկզբանե  նախատեսել էինք, որ լինի տնակում բնակվող միայնակ ծեր մարդ։ Տեսնելով տիկին Ջուլիետայի  տնակային պայմանանները` որոշեցինք բնակարանը հենց նրան նվիրել»,-նշեց բարերարը՝ փաստելով, որ գնելիս հաշվի է առնվել ամեն ինչ` և՛ շինարարական որակը, և՛ հարմարությունները, և՛  հարկը:

Тиграна Мансурян - Sputnik Արմենիա
Կենդանի լեգենդը բացահայտում է Գյումրու ֆենոմենը

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը որոշել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին` երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ, ազատել Գյումրին տնակներից: Հնարավոր է, որ այդ նպատակով առաջիկայում համահայկական հեռուստամարաթոնի միջոցով դրամահավաք սկսվի: «Մենք հիմա նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացում, որ դեկտեմբերի 7-ին համահայկական մարաթոնի միջոցով դրամահավաք կազմակերպենք: Հույս ունենք, որ մեր հայրենակիցներից շատերը կմիանան»,-լրագրողների հետ զրույցում ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանը:

Տիկին Ջուլիետային նոր բնակարան  ստանալու առթիվ շնորհավորելու էին եկել ոչ միայն բարեկամները, այլև «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները։ Մինչ բոլորը կշնորհավորեին նրան`կատարվեց նաև տնօրհնեք:

Լրահոս
0