Օշականի ճակատամարտը փոխել է Հայաստանի պատմության ընթացքը

© Ruben Shuxyan / Сражение в Ошакане
Сражение в Ошакане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում հարգանքի տուրք մատուցեցին ռուս զինվորների հիշատակին, որոնք 190 տարի առաջ Օշականի ճակատամարտում զոհվել են ռուս-պարսկական պատերազմի ընթացքում։ Այդ ճակատամարտը փոխել է Հայաստանի պատմության ընթացքն ու ամրապնդել է հայ-ռուսական հարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանում հարգանքի տուրք մատուցեցին ռուս զինվորներին, որոնք 190 տարի առաջ Օշականի ճակատամարտում զոհվել են ռուս-պարսկական պատերազմի ընթացքում։ Օշականի ռուս զինվորների հուշարձանի մոտ հավաքվել են հայ հասարակության, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները, նաև ռուս սահմանապահները։ Այդ ճակատամարտը փոխել է Հայաստանի պատմության ընթացքն ու ամրապնդել է հայ-ռուսական հարաբերությունները։

Военный лагерь на Кавказе - Sputnik Արմենիա
Օշականի ճակատամարտի 190-ամյակը

«Դե մեր պատմության փառահեղ էջն է։ Ռուսական սվինի ուժն օգնել է մեզ պարսիկներին տապալել» – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Աննա Պուլիզյանը`Էջմիածինի «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության անդամը։

Աննան ու նրա ընկերները ձեռքերում բռնել էին Հայաստանի ու Ռուսաստանի դրոշները` ընդգծելով, որ ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ։ Ու այսօրվա երիտասարդները հարգում են նախնիների հիշատակը։

Այս կարծիքի է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը։ Նա համոզված է, որ Օշականի հուշարձանի մոտ հավաքվածների թիվը վկայում է, որ մենք հիշում ու հարգում ենք մեր պատմությունը։

«Դա կարևոր իրադարձություն է ընդհանուր թշնամու դեմ պայքարած մեր պետությունների ու ժողովուրդների պատմության մեջ։ Օշականի ճակատամարտը ցույց է տվել, որ Ռուսաստանը պատրաստ է օգնության հասնել իր բարեկամական հայ ժողովրդին», – ասաց Վոլինկինը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Օշականի ճակատամարտում հաղթանակն օգնել է հայերին գոյատևել, պահպանել հավատքը։ Եթե չլիներ հաղթանակը Օշականի ճակատամարտում, պատմությունն այլ կերպ կընթանար։ Երիտասարդ սերունդը պետք է իմանա, ինչ ներդրում են ունեցել մեր պապերը հաղթանակում, կարծում է Արմավիրի մազրպետ Աշոտ Ղահրամանյանը։

© Sputnik / Asatur Yesayants / Միջոցառում` Օշականում
Возложение цветов у памятника «Героям Ошакана» - Sputnik Արմենիա
Միջոցառում` Օշականում

Օշականի ճակատամարտի հաղթանակի 190–ամյակի առթիվ հավաքվածները ծաղիկներ ու պսակներ խոնարհեցին Օշականում զոհված զինվորների հիշատակին։

Հայ Առաքելական ու Ռուս Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները պատարագ մատուցեցին ի հիշատակ զոհերի։

1827 թվականի օգոստոսի 17-ին Օշական գյուղի մերձակայքում արյունահեղ մարտ է ընթացել պարսից գահի ժառանգորդ Աբբաս Միրզայի բանակի և գեներալ Աֆանասի Կրասովսկու ղեկավարած ռուսական զորաջոկատի միջև, որն օգնության էր շտապում պարսիկների կողմից անսպասելի հարձակման ենթարկված և պաշարված Էջմիածնի վանքին: Պարսից բանակի թվաքանակն էր 30 հազար մարտիկ և 24 թնդանոթ, իսկ ռուսական ջոկատինը` 3 հազար մարտիկ և 12 թնդանոթ:

© Sputnik / Asatur Yesayants / ՀՀ–ում ՌԴ–ի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկին
Иван Волынкин - Sputnik Արմենիա
ՀՀ–ում ՌԴ–ի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկին

Պարսիկների կորուստը կազմում էր մոտ 3 հազար զոհ և վիրավոր, ռուսական ջոկատինը` 1150 զոհ և վիրավոր:

Ճակատամարտում ընկած ռուս զինվորների հիշատակին 1834 թվականին Օշական գյուղի մերձակայքում, Էջմիածնից ոչ հեռու, ճարտարագետ-պորուչիկ Կոմպանեյսկու նախագծով և Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի ու արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ կանգնեցվեց հայկական տուֆից կառուցված հուշակոթող:

Լրահոս
0