Խոսրովում գիշերն անհանգիստ չի եղել, բայց դեռ շուտ է հանգիստ շունչ քաշել

© Sputnik / Karen Yepremyan / Тушение пожара в Хосровском лесу с помощью российского самолета Ил-76
Тушение пожара в Хосровском лесу с помощью российского самолета Ил-76 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսական «ԻԼ-76»-ը «Խոսրովի անտառից» դեռ չի հեռացել։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Առավոտյան հետախուզական թռիչքը որոշեց՝ «ԻԼ-76»-ը կշարունակի փրկել Խոսրովը: Ռուսական հատուկ նշանակության ինքնաթիռը կատարել է 12-րդ թռիչքը: Բանն այն է, որ  Խոսրովի արգելոցի տարածքում երեկոյան տեղացած անձրևը կարճատև էր, հիմա էլ անձրև չկա ու դեռ պարզ չէ՝ օրվա ընթացքում որքան կանձրևի: Խնդիր կա  խոնավ միջավայր ապահովել առանձին հրդեհային օջախների շուրջ՝ դրանց կրկնակի բռնկումը բացառելու նպատակով:

Հետախուզական աշխատանքները, որ ԱԻՆ-ն իրականացրել է ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով պարզել է, որ հետմարման աշխատանքները կատարելիս թերանալը կամ բացթողումը կարող է նոր խնդիրներ առաջացնել: Շարունակվում են նաև ցամաքային հրդեհաշիջման աշխատանքները: ՀՀ ԱԻՆ 42 փրկարար և 2 քաղաքացիական անձ են ներգրավված այդ գործում հրդեհի 6-րդ օրվա առաջին կեսին:

Երեկ հայտարարվեց, որ ժամը 17:30-ի դրությամբ հաջողվել էր մարել մնացած 2.5 կմ պարագծում շարունակվող հրդեհի հիմնական օջախները:

Լրահոս
0