00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոխնախարար. ԱԻՆ–ը բավարար տեխնիկա չունի նման մասշտաբի հրդեհ մարելու համար

© Sputnik / Karen YepremyanПожар в Хосровском лесу. Сотрудники МЧС РА
Пожар в Хосровском лесу. Сотрудники МЧС РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը կառավարության նիստից հետո անդրադարձել է Խոսրովի անտառում բռնկված հրդեհի մարման ու անձրևի գործոնին և չբավարարող տեխնիկային վերաբերող խնդրահարույց հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ունի տեխնիկա, բայց այն բավարար չէ։ Այս մասին գործադիրի նիստից հետո հայտարարեց արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը։ Իսկ տեխնիկան ձեռք է բերվել նախարարության ունեցած հնարավորությունների սահմանում։

«Ինչո՞ւ չունենք հրդեհաշիջող օդանավ, սա հարց է, որը կապված է ֆինանսի հետ։ Ժխտել, որ ԱԻՆ-ը վերջին տարիներին մեծ արդյունավետություն և առաջընթաց է ունեցել, չի լինի»,- ասաց փոխնախարարը։

Թե ինչու ավելի վաղ չդիմեցին ՌԴ-ի իրենց գործընկերներին, Կարապետյանը պարզ ու հստակ պատասխան ունի` որովհետև չէին պատկերացնում հրդեհի ծավալները։

Ուրցաձորի բնակիչները Sputnik Արմենիային պատմել են «Խոսրովի անտառ» արգելոցի հրդեհի մասին - Sputnik Արմենիա
Ուրցաձորցիներ. «Խոսրովի անտառը» հնարավոր էր փրկել, գյուղացիներն ու ԱԻՆ–ը ուշացան

«Ամսի 12-ին հրդեհի ծավալները փոքր էին, հույս կար, որ այն կարելի էր չեզոքացնել սեփական միջոցներով։ Ամսի 14-ի առավոտյան անմիջապես դիմեցինք ՌԴ մեր գործընկերներին, նույն օրը նրանց ինքնաթիռը Հայաստանում էր։ Մեզ անհրաժեշտ են հրդեհաշիջող ավիացիա, դժվարամատչելի ռելիեֆի պայմաններում աշխատող ամենագնացներ, դրանց ուղղությամբ աշխատանքներ տանում ենք»,- տեղեկացրեց Կարապետյանը։ 

Փոխնախարարն անդրադարձավ նաև այն խոսակցություններին, թե իբր հրդեհաշիջման ժամանակ անկանոն ու անկազմակերպ իրավիճակ էր։ Նրա խոսքով` այդ տարածքում կապի օպերատորները չէին աշխատում, ուստի առաջանում էին միմյանց հետ կապ հաստատելու խնդիրներ։

Ինչ վերաբերում է այս ու այն կողմից հնչող համոզմունքներին, թե տեղացած անձրևի շնորհիվ էր, որ հրդեհը մարեց, Դավիթ Կարապետյանը պատասխանեց.

«Մենք հակված չենք որևէ հրդեհի դեպքում անձրևի ներգործությունը թերագնահատել, բայց երեկ երկու անգամ կարճատև անձրև է եղել Խոսրովում և բարձր ջերմաստիճանի պարագայում արագ գոլորշիացել է, ցավոք, անձրևի ներգործությունը թույլ է եղել։ Նրանք, ովքեր սլաքներն ուզում են ուղղել անձրևի կողմ, դա անհարգալից վերաբերմունք է այն հարյուրավոր մարդկանց նկատմամբ, ովքեր այս պահին ևս հրդեհաշիջրման աշխատանքներ են իրականացնում»,- ասաց ԱԻ փոխնախարարը։

Նրա խոսքով` այս կարգի հրդեհների պարագայում դժվարություններ են ունենում աշխարհի բոլոր երկրները։

Նշենք, որ Խոսրովի անտառում հրդեհ էր բռնկել օգոստոսի 12-ին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ հրդեհի առաջացման պատճառը պարզելու համար։

Լրահոս
0