ՀՀ քաղաքացիները տուժե՞լ են Բարսելոնայի ահաբեկչությունից. ԱԳՆ–ի պատասխանը

© AFP 2023 / Теракт в Барселоне
Теракт в Барселоне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախնական տվյալով` Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժած անձանց թվում հայեր չկան։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչության հետևանքով զոհված և վնասվածքներ ստացած մարդկանց թվում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս տեղեկությունը դեռ նախնական է և ճշտվում է, Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ արտգործնախարարության աղբյուրը։

«Նախնական տվյալով` զոհերի և տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան, բայց մենք շարունակում ենք ճշտել տեղեկությունը»,- ասացին ԱԳՆ-ից։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Բարսելոնայի կենտրոնում միկրոավտոբուսը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ։ Ոստիկանությունը չեզոքացրել էր կասկածյալներից մեկին, մյուսին` ձերբակալել։

Ոստիկանությունը կատարվածն ահաբեկչություն էր որակել։ Նախնական տվյալով` զոհվել է 13 մարդ, վիրավորների թիվը մի քանի տասնյակի է հասնում։

 

Լրահոս
0