Արոնյանի «կայծակնային» հաջողությունը

© Sputnik / Владимир Федоренко /  / Անցնել մեդիապահոցГроссмейстер Левон Аронян (Армения)
Гроссмейстер Левон Аронян (Армения) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամերիկյան Սենտ Լուիս քաղաքում ավարտվեց կայծակնային շախմատի մրցաշարի առաջին տուրը, որին մասնակցում էր նաև հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Ամերիկայի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող մրցաշարի առաջին օրը բարեհաջող ավարտ ունեցավ Լևոն Արոնյանի համար։

Հինգ հաղթանակ տանելով` նա տասը հնարավորից հավաքեց վեցուկես միավոր։ Արոնյանը հաղթեց նաև աշխարհի նախին չեմպիոններ Վիշվանաթան Անանդին ու Գարի Կասպարովին` երկուսի հետ էլ մրցելով սև խաղաքարերով։

Նշենք, որ կայծակնային շախմատի մրցաշարը կշարունակվի նաև այսօր` օգոստոսի 18-ին։

Արոնյանը վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, որի հաշվարկը կատարվում է արագ շախմատի արդյունքների գումարով:

Լրահոս
0