00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
13:07
14 ր
Արծվիկ Մինասյան
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում. ասելիք չունե՞ք. Մինասյանը՝ Վարդապետյանին
13:21
5 ր
Վիլեն Գաբրիելյան
Ինչպես է Դավիթ Գալստյանը վերականգնել է պետության վնասը, բայդ դա չի երևում հաղորդումներում․ Վիլեն Գաբրիելյան
13:26
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եղանակը տաքանում է, իսկ «ԻԼ-76» ինքնաթիռը շարունակում է հետմարման թռիչքները

© Sputnik / Karen YepremyanТушение пожара в Хосровском лесу с помощью российского самолета Ил-76
Тушение пожара в Хосровском лесу с помощью российского самолета Ил-76 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օգոստոսի 18-ին վաղ առավոտյան ՀՀ ՊՆ ուղղաթիռի միջոցով Խոսրովի անտառի պետական արգելոցում անմատչելի (ցամաքային ճանապարհով) տարածքներում կան ծխացող օջախներ: Այս մասին հայտնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Այսօր վաղ առավոտյան ՀՀ ՊՆ ուղղաթիռի միջոցով Խոսրովի անտառի պետական արգելոցում իրականացված հետախուզության արդյունքում պարզվել է, որ անտառի անմատչելի տարածքներում կան ծխացող օջախներ, հայտնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը։

Ինչպես է ռուսական ինքնաթիռը մարում Խոսրովի անտառի հրդեհը - Sputnik Արմենիա
Ինչպես է ռուսական ինքնաթիռը մարում Խոսրովի անտառի հրդեհը. «Իլ-76»–ը` երկրում ու երկնքում

«ՀՀ ՊՆ ուղղաթիռը հրդեհի օջախների տեղանք է հասցրել ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական խմբերը՝ տեղում հետմարման աշխատանքներ իրականացնելու նպատակով»,- տարածած հաղորդագրության մեջ նշել է Գնդոյանը։

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության տվյալներով՝ օրվա ընթացքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում. առանձին օջախների կրկնակի բռնկումից խուսափելու համար ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռը կշարունակի հետմարման թռիչքները՝ անվտանգության խոնավ գոտիներ ապահովելով ծխացող օջախների շուրջ:

Նշենք, որ «Իլ-76» ինքնաթիռը մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարող է ուղղել ավելի քան 42 տոննա ջուր, ինչպես նաև ստեղծել 800 մ երկարությամբ և 60 մ լայնությամբ սահմանազատող գոտի։ «Իլ-76» ինքնաթիռը համարվում է աշխարհում ամենամեծ հակահրդեհային օդանավերից մեկը։ Ինքնաթիռի անձնակազմը պատրաստված է աշխատելու բարդ իրավիճակներում և անտառային հրդեհների մարման մեծ փորձ ունի։

Հայաստան ժամանած ինքնաթիռի փորձառու օդաչուն մասնակցել է Ինդոնեզիայի Հունաստանի, Պորտուգալիայի հրդեհների մարման աշխատանքներին։

Լրահոս
0