Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Բարսելոնայում կյանքը հետզհետե վերադառնում է բնականոն հուն. բարսելոնահայ երիտասարդ

© Sputnik / Asatur YesayantsРадио Sputnik Армения
Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օգոստոսի 17–ի ահաբեկչությունից հետո կյանքը Բարսելոնայում հետզհետե վերադառնում է բնականոն հուն: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բարսելոնայի բնակիչ, մեր հայրենակից Արա Ոսկանյանը։
Արա Ոսկանյան

«Երեկ քաղաք եկող տրանսպորտը հիմնականում չէր աշխատում, չէին գործում ո՛չ ավտոբուսները, ո՛չ մետրոն: Այսօր արդեն կամաց-կամաց կարգավորվում է: Ոստիկանների քանակը քաղաքում կրկնակի շատ է, քան մնացած օրերին: Դեռ երկու ամիս առաջ էր զգացվում, որ այդ տարածքի վրա հսկողությունը խստացել է, երևի ինչ-որ բանի էին սպասում»,–ասում է Արա Ոսկանյանը:

Ըստ նրա` տեղական իշխանությունները հորդորում են չհավաքվել քաղաքի բանուկ վայրերում, հիմնականում մնալ տանը:

Լրահոս
0