00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Տիգրան Ավինյան
Մեզ պետք է մի ընկերություն, որն իր վրա կվերցնի կոյուղու ամբողջ ցանցի պատասխանատվությունը. Տիգրան Ավինյան
11:08
10 ր
Վիկտոր Մնացականյան
Խողովակի մեջ մտցված Գետառը մի օր կարող է դուրս գալ դրանից. Վիկտոր Մնացականյան
11:19
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրացահայ դպրոցականները հայոց լեզուն կսովորեն Վրաստանում տպագրված դասագրքերով

© Sputnik / Asatur YesayantsШкола
Школа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանում գործող հայկական դպրոցների նոր դասագրքերը կհրատարակվեն հենց Վրաստանում և ուսումնական ծրագրում կներառվեն 2018-2019 ուսումնական տարում:

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Վրաստանում նոր դպրոցական ուսումնական ծրագիրը կներդրվի 2018-2019 ուսումնական տարում: Նոր դասագրքերը, որոնք կհրատարակվեն այդ ծրագրով, նույնպես կբաժանվեն աշակերտներին այդ ժամանակ: Իսկ 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում, դպրոցները կշարունակեն ուսումը հին դասագրքերով ու հին ծրագրով: Այդ մասին Jnews.ge-ին տված հարցազրույցում ասել է Կրթության և գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին:

«Ինչ վերաբերում է հայոց, ադրբեջանական, ռուսաց լեզվի և գրականության դասագրքերին, ապա դրանք պետք է հրատարակվեն Վրաստանում, և ոչ թե բերվեն այլ երկրներից: Վերջնականը կլինի մրցույթը հաղթած, գրիֆավորված դասագիրքը, որը և կթարգմանվի»,– ասել է նա:

Այն հարցին, թե արդյո՞ք ներգրավված կլինեն փոքրամասնությունների համար նախատեսված լեզվի և գրականության դասագրքերի ստեղծման պրոցեսում հարևան երկրների փորձագետներ, ինչպես հայտարարվել էր նախկինում, փոխնախարարը նշեց, որ նման համագործակցություն սպասվում է:

Ի՞նչ արժե կրթությունը Երևանի բուհերում - Sputnik Արմենիա
Ի՞նչ արժե կրթությունը Երևանի բուհերում

«Մեր նախարարությունների միջև տարվում են բանակցություններ, և կան պայմանավորվածություններ, որ բոլոր երեք Հարավկովկասյան երկրներում, այնտեղ որտեղ սովորում են հարևան երկրի լեզուն, և որտեղ դասագրքերի թարգմանությունը բարձր մակարդակի վրա չէ, ապա պետք է օգնել այդ երկրին, այլ երկրների կրթական փորձագետները, մասնավորապես, բարելավելու համար թարգմանության որակը: Մենք աշխատում ենք ինչպես Հայաստանից բերված դասագրքերի վրա, այնպես էլ Ադրբեջանից, և մեր փորձագետները աշխատում են ոճաբանության վրա, և մենք իհարկե կներգրավենք նրանց փորձագետներին, երբ գրքերը պատրաստ կլինեն, որպեսզի նրանք աշխատեն ինչպես ոճաբանության վրա, այնպես էլ բովանդակության, որպեսզի թարգմանությունը լինի բարձր մակարդակով, որպեսզի դասագրքերը լինեն ուսումնական մակարդակի վրա», — ասել է կրթության և գիտության փոխնախարարը:

Վրաստանում հայոց լեզվի և գրականության դասագրքերի խնդիրն արդիական է արդեն երրորդ տարին, երբ դասագրքերը սահմանով անցկացնելը դարձավ անհնար: Ներկայում Ջավախքի դպրոցների հայոց լեզվի և գրականության դասագրքերն արդեն մաշված են ու հնացած: Երկար տարիներ, Վրաստանը փորձում է լուծել ազգային փոքրամասնությունների դպրոցներում դասագրքերի խնդիրը, սակայն մինչ օրս արդյունքները աննշան են:

Լրահոս
0