00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատ լեռը․ Նոյն իջավ, իսկ Աշոտը սափրվեց

© Sputnik / Asatur YesayantsГора Арарат
Гора Арарат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոյ նահապետն, ինչպես հայտնի է, իր տապանով կանգ է առել Արարատի վրա ու իջել սարի ստորոտ։ Ի տարբերություն բոլոր ազգերի նախահոր՝ ես ու ընկերս՝ ռուսաստանաբնակ Աշոտ Մակարյանը, ստորոտից գագաթ բարձրացանք։

Այդ օրվանից ուղիղ վեց տարի է անցել։ Այդ մասին հիշեցրեց Աշոտը, որը մի քանի օր առաջ որպես զբոսաշրջիկ եկել էր Երևան ու զանգել ինձ։

Բիբլիական լեռ բարձրանալու մանրամասները հիշելու առիթ դարձավ մեր հանդիպումը։ Աշոտն արդեն երիտասարդ չէր, բայց վերելքի ժամանակ ամենայուրահատուկն էր։ Ճանապարհի մի մասը բոբիկ անցավ` պարզաբանելով, որ ոտքերն այդպես ավելի հանգիստն են։ Բայց ավելի ուշ խոստովանեց` ուզում էր մաշկով զգալ նախնիների հողը, որի մասին երազել էր ամբողջ կյանքում ու որի վրա, վերջապես, ոտք էր դրել։

Виктор Коноплев - Sputnik Արմենիա
Ցավդ տանեմ, Հայաստան

Գագաթին նա մի ավելի տարօրինակ բան արեց։ Հանեց սափրվելու էլեկտրական սարքն ու գործի անցավ․ միացրեց ու մեծ եռանդով սկսեց սափրվել։ Անշուշտ, նա առաջին ու դեռ միակ հայն է, որը սափրվել է Արարատի գագաթին։ Ծովի մակարդակից 5165 բարձրության վրա։ Ու ոչ միայն հայը, այլև սուրբ լեռան վերելքների պատմության մեջ առաջին մարդը, որի մտքով անցավ պատմության մեջ մտնել այդպիսի անսովոր ձևով։ Ճիշտ է` դրա մասին առայժմ գիտեն միայն այն մարդիկ, ովքեր նրա հետ էին ու նրանք, ովքեր հետո համացանցում դիտեցին իմ «Բիբլիական լեռան գաղտնիքը» տեսաակնարկը։

Ինչպե՞ս նման գաղափար ծնվեց նրա գլխում։ Այն ժամանակ բոլորս մտածեցինք, որ Աշոտը պարզապես ներկայացում ցուցադրեց տեսախցիկի դիմաց, որպեսզի հետո հիշելու բան լինի։ Բայց հիմա, երբ տարիներ անց հիշում ենք այդ դրվագը, պարզվում է՝ ամեն ինչ շատ ավելի լուրջ է եղել։ Ինքնատիպ արարքն իր խորհուրդն է ունեցել։

Լեռան գագաթին, չհալչող ձների մեջ սափրվելու գաղափարը Աշոտի գլխում ծնվել էր վերելքի վերջին փուլի նախօրեին։ 4 200 մետրի վրա գտնվող վերջին ճամբարում։ Աշոտը մտածել էր` եթե այդ պահին իրեն կարգի բերի վեհ Արարատի հետ հանդիպումից առաջ, ապա անկառավարելի հանգամանքների բերումով կարող է վաղը չհայտնվել գագաթին, ու այդ պատրաստություններն ապարդյուն կդառնան։ Լեռը ոչ բոլորին է ընդունում։ Րոպեների ընթացքում ամպրոպաբեր ամպերը կարող են փակել գագաթը։ Կարկուտը, ձյունն ու ուժգին քամին կարող են թույլ չտալ լեռնագնացներին հասնել իրենց նպատակին։ Այդպիսի դեպքեր քիչ չեն եղել։

Аветис Калпаклян на аргентинской горе Аконкагуа - Sputnik Արմենիա
Լիբանանահայ ալպինիստ. «Արարատը կախարդական լեռ է»

Աշոտը որոշել էր, որ եթե հաջողվի գագաթ հասնել, ապա չսափրված դեմքով նկարվելն անհարգալից վերաբերմունք կլինի լեգենդար լեռան հանդեպ։ Այդ պատճառով էլ որոշել էր հասնել գագաթ, միաձուլվել լեռանն ու կարգի բերել արտաքին տեսքը, մտքերը, զգացմունքներն ու զգացողությունները։

Նա զարմանալիորեն նուրբ ու պատկերավոր զուգահեռ անցկացրեց։ Արարատի գագաթին գտնվելը համեմատեց երկար ճանապարհորդությունից տուն վերադառնալու հետ։ Իսկ երկար ճանապարհից հետո տուն հասնելուն պես սափրվելն այնքա՜ն բնական է։

Արարքի իմաստը չափազանց պարզ է։ Յուրաքանչյուր մարդ, որ հոգով հայ է, Արարատի գագաթին իրեն զգում է ինչպես հայրական տանը և հիացմունքի, երջանկության, բավարարվածության ու հպարտության զգացողություններ է ապրում։

Լրահոս
0