Ավազակային հարձակում Նոր Խարբերդում. դիմակավորված անձինք սպառնացել են դանակով

© Sputnik / Убийство ножом
Убийство ножом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երեկ ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում։ դիմակավորված անձինք հափշտակել են 60-ամյա կնոջ մոտ եղած գումարն ու զարդերը։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 18-ին, ժամը 13։00-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 60-ամյա Հռիփսիկ Գորգիկյանի տուն են մտել 2 դիմակավորված անձինք, այնուհետև բռնի ուժով Հ. Գորգիկյանին մտցրել են տուն և դանակի սպառնալիքով պահանջել գումար, ոսկյա զարդեր, այնուհետ տունը տակնուվրա անելով՝ հափշտակել են կնոջ մոտ եղած 100 ԱՄՆ դոլարը և ոսկյա ու արծաթյա զարդեր։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում աշխատել են նաև Ոստիկանության կինոլոգները։

Քննիչ Գաբրիելյանի որոշմամբ` փաստի առթիվ ավազակային հարձակման հատկանիշով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Լրահոս
0