00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Հայ գիտնականի նվերները նախագահներին, նոր գերեզմանն ու «բոլշևիկյան» փողոցները

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է օգոստոսի 19-ի մամուլի տեսությունը։

Հրապարակ. «Հայ գիտնականի նվերները Պուտինին և Թրամփին»

Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանը, որը զբաղվում է արևային էներգիայի օգտագործման հարցերով, նվերներ է պատրաստում Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին:

Պուտինին նա ապխտած ձուկ է նվիրելու՝ արևային տեխնոլոգիայով պատրաստված, իսկ ԱՄՆ նախագահի համար մեր պրոֆեսորը արևային սարքի միջոցով հնդկահավ է խորովելու:

Ինչո՞ւ են հենց նրանք արժանացել պրոֆեսորի ուշադրությանը: Համազասպյանը պատասխանում է. «Որպես գերտերության ներկայացուցիչներ, որ ցույց տանք, որ Հայաստանում մշակված է տեխնիկա, որն իրենք չունեն, որ իրենք մեզ էլ հաշվի առնեն և համագործակցեն:

Այժմ Վահան Համազասպյանը բանակցություններ է վարում ՌԴ խոշորագույն արգելոցներից մեկի՝ «Բայկալ ազգային պարկի» հետ:

«Մենք առաջարկել ենք այնտեղ մեր արևային սարքերից տեղադրել: Անտառներում խորոված են անում, որից հետո հրդեհներ են տարածվում, իսկ արևային սարքը նման ռիսկեր չի առաջացնում:

Հայկական ժամանակ. «Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի»

Թերթը գրում է. «Լոռու մարզի Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի: Սա ՀՀ մշակույթի նախարարության դիրքորոշումն է:

Татевский монастырь - Sputnik Արմենիա
Ի՞նչ կապ ունեն հին հայկական վանքերը աստղերի հետ

«Մշակույթի նախարարությունը պաշտոնապես դիմել է Լոռու մարզպետին, Ալավերդու քաղաքապետին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ հնարավոր սեղմ ժամկետում վանական համալիրի տարածքից գերեզմանը տեղափոխելու և պատմական միջավայրը վերականգնելու համար»,-մեր հարցմանը պատասխանեց մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Գոհար Գրիգորյանը:

Նրա խոսքով, ստեղծվել է աշխատանքային մասնագիտական խումբ՝ հուղարկավորության հետևանքով պատճառված վնասը գնահատելու նպատակով մասնագետներն աշխատել են Սանահինում և ներկայում պատրաստում են համապատասխան փաստաթղթերը, այդ թվում՝ տեղահանված տապանաքարերի վերատեղադրման աշխատանքների նախահաշիվը:

Գերեզմանը տեղափոխվելուց հետո այդ աշխատանքը կստանձնի մշակույթի նախարարությունը:

Սանահինի վանական համալիրի տարածքում նոր թաղում կազմակերպելու մասին հայտնի էր դարձել հունիսի կեսին: Այդ ընթացքում տեղահանվել էին նաև հին տապանաքարեր»:

Առավոտ. «Մենք այդ բոլշևիկյան շրջանի նկատմամբ հետաքրքրությունն ենք հանում»

«Առավոտը» ազգագրագետ Հրանուշ Խառատյանին է դիմել այն հարցով, թե ինչո՞վ օգտակար կլինի Երևանում բոլշևիկների, կոմունիստ գործիչների անունները կրող փողոցները ազգային հերոսներով վերանվանելու նախաձեռնությունը: Տիկին Խառատյանի կարծիքով, այս հարցից առավել կարևոր է այն՝ արդյոք հանրությունը հասկանու՞մ է՝ բոլշևիկյան, խորհրդային շրջանն ինչ շրջան էր հայերի համար:

Улица Ленинградяна - Sputnik Արմենիա
Անցյալի նզովք կամ մտացածին թեմա. Լենինգրադյան փողոցի ճակատագիրը

Թերթը հիշեցնում է, որ «Ելք» խմբակցությունը առաջարկում է Երևանի Լենինգրադյան փողոցն անվանակոչել Արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով, Սարգիս Կասյանի, Անաստաս Միկոյանի անվան փողոցները վերանվանել ազգային հերոսների անուններով և այլն:

Այս առիթով տիկին Խառատյանը հիշեց Շահումյանին, Սպանդարյանին. «Նույն տրամաբանությամբ ունենք նաև Շահումյան, Սպանդարյան: Արդյոք գիտե՞նք նրանց ներդրումը կամ խաղացած բացասական դերակատարությունը մեր ժողովրդի կյանքում և, ընդհանրապես, ի՞նչ գիտենք նրանց մասին: Այսինքն՝ ինձ համար թիվ մեկ խնդիրը գիտելիքն է այդ շրջանի պատմության և անհատների մասին, որոնք ամեն ձևով մեր ինքնության վրա ազդել ու ազդում են: Այդ անունները հանելով՝ մենք այդ շրջանը մեր կյանքից չենք հանում, այլ ընդամենն այդ շրջանի նկատմամբ հետաքրքրությունն ենք հանում»:

Լրահոս
0