Դավիթ Տոնոյանը պարգևատրեց «Իլ-76»-ի անձնակազմին

© mes / Давид Тоноян
Давид Тоноян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկած հրդեհի մարման աշխատանքներին իր մասնակցությունն ավարտեց ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռի անձնակազմը։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանի Հանրապետության տարածքում խոշոր անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ինքնաթիռը սպասարկող անձնակազմին՝ հրամանատար Եվգենի Սերիխի գլխավորությամբ, պարգևատրեց ՀՀ ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» և ՀՀ ԱԻՆ «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալներով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ինչպես է ռուսական ինքնաթիռը մարում Խոսրովի անտառի հրդեհը - Sputnik Արմենիա
Ինչպես է ռուսական ինքնաթիռը մարում Խոսրովի անտառի հրդեհը. «Իլ-76»–ը` երկրում ու երկնքում

«Իլ-76»-ը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ընդհանուր առմամբ իրականացրել է 17 հրդեհաշիջող թռիչք: Ինքնաթիռը համարվում է աշխարհում ամենամեծ հակահրդեհային օդանավերից մեկը։ Հայաստան ժամանած ինքնաթիռի փորձառու օդաչուն մասնակցել է Ինդոնեզիայի Հունաստանի, Պորտուգալիայի հրդեհների մարման աշխատանքներին։

Նշենք, որ Խոսրովի արգելոցում շարունակվում է հետմարման և անտառի վերականգնման գործընթացը. տեղում աշխատում են ՀՀ ԱԻՆ փրկարարները, բնապահպաններն ու անտառային տնտեսության աշխատակիցները:

Լրահոս
0