Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարից տուժել է 2 երեխա

© Stockphoto / Автодорожный знак. ДТП
Автодорожный знак. ДТП - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի պատճառով տուժել է 3 մարդ:

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 20-ին, ժամը 14:54-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին՝ Լեջան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Պարզվել է, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Toyota Mark X» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրին:

Մինչ փրկարարների՝կանչի վայր հասնելն ուղևորներ՝ 2009 թ. ծնված Ս. Ս.-ը, 2006 թ. ծնված Գ. Ս.-ը և 1986 թ. ծնված Թ. Ե.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ստեփանավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

 

Լրահոս
0