00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ է մաքուր հաց ու միս ուտելու. շոու, թե՞ իրական արդյունք

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցУчения системы материально-технического обеспечения Восточного военного округа.
Учения системы материально-технического обеспечения Восточного военного округа. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 1-ից Հայաստանում սննդի տեղափոխման նոր կարգ է գործելու: Նախ հացն ու հացաբուլկեղենը, հետո միսն ու մյուս սննդամթերքը պետք է տեղափոխվեն միայն սանիտարական անձնագիր ունեցող մեքենաներով:

Դիանա Հարությունյան, Sputnik.

Օրենքի պահանջով սննդամթերքը սպառողին պիտի հասնի ավելի մաքուր ու սանիտարահիգիենիկ պայմաններում: Սանիտարական անձնագիր չունենալ և հաց տեղափոխելը սեպտեմբերի 1-ից 100-300 դրամ տուգանք է արժենալու:

«Հերթական շոուն է. թող գա սեպտեմբերի 1-ը, կտեսնենք»,- «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը Սննդի անվտանգության պետական ծառայության այս նախաձեռնությունն, իհարկե, դրական է գնահատում, բայց միևնույն է, վստահ չէ, որ սննդամթերքը սանիտարահիգիենիկ պայմաններով տեղափոխելու գաղափարն իրականություն կդառնա:

«Պետք չէ տանել, նկարել, թե ինչքան լավ մեքենաներ կան: Ո՞վ չգիտի, որ մինչև հիմա էլ կային բարեխիղճ, լավ կահավորված փոխադրամիջոցներ ունեցող տնտեսվարողներ: Ասենք` անձնագիրը տվեցին, բայց պարզվեց` մեքենան չի համապատասխանում նորմերին, ո՞վ է կրելու դրա պատասխանատվությունը՝ Սննդի անվտանգության ծառայությունը, թե՞ տնտեսվարողը: Չէ՞ որ անձնագիրը նրան հենց նշյալ կառույցն է տվել»,-հարցերն է շարադրում սպառողների շահերի պաշտպանը:

Сезонное отключение воды в Великом Новгороде - Sputnik Արմենիա
Երկաթե տրամաբանություն. «Վեոլիա ջուրը» գները բարձրացրել է, որպեսզի իջեցնի՞

Մի քանի օր առաջ լրագրողների հետ հանդիպմանը Սննդի անվտանգության պետական ծառայության որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը վստահեցրեց՝ վերահսկողությունն այդպիսի անձնագրերով ավելի հեշտ է լինելու: Իսկ մեքենաներ ձեռք բերելու հարցում իրենք օգնելու են տնտեսվարողներին:

Նշեց նաև, որ բանակցություններ են վարել ֆինանսական երկու կառույցների՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի և «ԱԳԲԱ լիզինգ» ՓԲԸ-ի հետ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տնտեսվարողները համապատասխան մասնագիտացված փոխադրամիջոցներ ձեռք կբերեն առավել բարենպաստ և մատչելի պայմաններով:

«Ավելի լավ չէր լինի՞, եթե ստեղծվեր մի կառույց` ոչ պետական, որն ամեն օր կստուգեր գիծ մտնող մեքենան: Համապատասխանո՞ւմ ես՝ տեղափոխի՛ր, չէ՝ գնա, թերությունդ վերացրու: Թե չէ այսպես անձնագիրը կտան, հետո ինչպես կստուգեն,- ասում է Պիպոյանն ու առաջարկում համբերել մի փոքր, — ամեն բան ջրի երես դուրս կգա ժամանակի ընթացքում»:

Մինչ այդ արդեն 37 փոխադրամիջոց ստացել է իր սանիտարական անձնագիրը: Դրանք տրամադրվում են մեկ տարի ժամկետով և անվճար:

Օրենքը պետական գնումների շրջանակում կգործի սեպտեմբերի 1-ին, առևտրի իրականացման վայրերի համար՝ նոյեմբերի 1-ից, իսկ հանրապետության բոլոր մարզերում տնտեսվարողների համար փոխադրամիջոցի սանիտարական անձնագիր ունենալը պարտադիր կդառնա 2018 թվականի ապրիլի 1-ից: Սննդամթերքի այլ ոլորտներում կարգը կսկսի գործել 2020 թվականի հուլիսի 1-ից:

Արդյո՞ք սանիտարական անձնագիրն է այն երաշխիքը, որ հացը, միսը և մյուս մթերքները մեզ հասնեն մաքուր վիճակում, դժվար է ասել:

Լրահոս
0