00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս զբոսաշրջիկ․ «50 տարի անց Արարատը մերն է լինելու»

Բաժանորդագրվել
Եկատերինբուրգի բնակիչ Անտոն Մելնիկովը Հայաստանի ու հայկական մշակույթի մեծագույն երկրպագուներից է։ Այս տարի նա առաջին անգամ է եկել մեր երկիր և եղել այն վայրերում, որոնց մասին միայն գրքերում էր կարդացել։ Անտոնը հայերեն է սովորում ու ծրագրում է տեղափոխվել Երևան։

Մելնիկովը Հայաստանի հանդեպ ունեցած սիրո, մեր երկիր տեղափոխվելու որոշման ու հայաստանյան տպավորությունների մասին պատմել է Sputnik Արմենիային։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

- Ինչպե՞ս և երբ եք հետաքրքրվել Հայաստանով։

Гора Арарат - Sputnik Արմենիա
Արարատ լեռը․ Նոյն իջավ, իսկ Աշոտը սափրվեց

— Մանկուց սիրել եմ Հայաստանը։ Մեր տանը ԽՍՀՄ-ի մեծ քարտեզ կար։ Փոքր տարիքից սիրում էի քարտեզի վրա նայել քաղաքներն ու երկրները։ Մի անգամ ուշադրությունս գրավեց Երևանը։ Մայրս ասաց ինձ, որ Հայաստանի մայրաքաղաքն է։ Այդ ժամանակից ի վեր սկսեցի հետաքրքրվել Հայաստանով ու հայերով։

Փոքր ժամանակ խառնում էի «Արմենիա» ու «արմիա» (ռուսերեն` «բանակ») բառերի հնչողությունը։ Պապս ասում էր, որ մեծանամ, բանակ եմ գնալու, իսկ ինձ թվում էր՝ ասում է` Հայաստան։ Տասը տարեկանում ծանոթացա իմ կյանքում հանդիպած առաջին հայի հետ։ Անունը Ռոմա էր։ Նրա մեջ ամփոփված էր կենսական մեծ ուժը, լավատեսությունը, օգնության ձեռք մեկնելու պատրաստակամությունը։ Նա միշտ օգնում էր տատիս տան գործերում։ Դրա համար էլ ես նրան սիրում ու հարգում էի։ Ավելի ուշ իմացա, որ հայերը հավատարիմ ընկերներ են ու հայրենասերներ, գեղեցիկ են և՛ արտաքինով, և՛ հոգով, ճաշակով են ու ոճի զգացողություն ունեն։ Եվ հենց այդ հատկանիշներն էլ գրավեցին ինձ։

- Հայերենը բարդ լեզու է։ Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց սովորել մաշտոցյան լեզուն։

— Անցած տարի մի մարդու հետ ծանոթացա ու որոշեցի հայերեն սովորել։ Սկզբում ինքնուրույն էի սովորում, հետո հասկացա, որ ինչ-որ համակարգ է պետք։ Իմացա, որ Եկատերինբուրգի Հայ առաքելական եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոց կա, որտեղ հայերեն են սովորեցնում։ Գրանցվեցի ու սկսեցի ուսումնասիրել հայերենն ու հայկական մշակույթը։ Հայերն ու Հայաստանն ինձ համար նույնքան հարազատ են դարձել, որքան Ռուսաստանը։

-Ե՞րբ առաջին անգամ Հայաստան այցելեցիք։ Դատելով Ձեր ֆեսյբուքյան հրապարակումներից՝ Հայաստանը Ձեզ չի հիասթափեցրել։

— Սա իմ առաջին այցելությունն է ձեր երկիր։ Ես Երևան եկա օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը։ Եղա Երևանի գլխավոր տեսարժան վայրերում, այցելեցի Ծիծեռնակաբերդ, Մարտիրոս Սարյանը թանգարան։ Դեռ տպավորության տակ եմ. արևածագը դիմավորել եմ Կասկադում։ Անպատմելի զգացողություն է` վաղ առավոտ, մթնշաղ, թռչունների ճռվողյուն… Ասես ինչ-որ անտեսանելի ձեռք Արարատի ուրվագիծն է նկարում հորիզոնին։ Դյութիչ տեսարան էր։ Ես ապշած էի՝ չդիմացա ու համբուրեցի հողը։ Եղել եմ նաև Զվարթնոցում, Էջմիածնում, տեսել եմ Սևանա լիճը, եղել եմ Արագածի վրա, որտեղ իսկական հայկական խաշ եմ համտեսել։ Եղել եմ Նորավանքում, Արենիի գինու գործարանում, տեսել եմ թռչունների քարանձավը, 5 հազար տարեկան կոշիկը։ Քարերի սիմֆոնիան անջնջելի տպավորություն թողեց։

- Մի անգամ ասել եք, որ դեմ չէիք լինի Հայաստանում ապրել։

— Այդ ցանկությունն այսօր էլ կա, քանի որ Հայաստանում զգում եմ ինձ ինչպես տանը։ Ուզում եմ, որ ընտանիքս առողջ հասարակության մեջ ապրի, երեխաներս կարգին մարդ մեծանան։ Հայաստանում այդ ամենը կա, այստեղ ստեղծված են բոլոր պայմանները։ Ընդ որում՝ այստեղ կրթական համակարգը լավ մակարդակի վրա է։ Եթե նորմալ գործ ունենաս, Հայաստանում կարելի է տուն գտնել ու հասարակության մեջ լավ տեղ զբաղեցնել։

- Ի՞նչ խորհուրդ կտաք Հայաստանի բնակիչներին։

— Առաջին հերթին՝ պահպանել ջերմությունը, հոգևոր արժեքները։ Հուսով եմ՝ 50 տարուց Արարատը մերը կլինի։

Լրահոս
0