Թե ինչու Փափազյանը նկատողություն արեց Ֆրունզին

© Sputnik /  / Անցնել մեդիապահոցФ. Мкртчян в фильме "Солдат и слон"
Ф. Мкртчян в фильме Солдат и слон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆրունզի՝ Մհեր Մկրտչյանի թանգարանը Գյումրիում տեղակայված է անչափ կարևոր մի կառույցում: «Այն Ուստա Կարո» խաշատան շենքն է, ուր միշտ գալիս էր մեծ դերասանը: «Մշակութային հայրաքաղաք» նախագծի շրջանակում այսօր կներկայացնենք սիրված դերասանի թանգարանը:

Արմենուհի Մխոյան. Sputnik.

«Խաշ շատ է սիրել ու միշտ, երբ Երևանից եկել է Գյումրի, եկել է խաշատուն: Իսկ գյումրեցիները հավաքվել են խաշատան դռան առջև ու սպասել սիրված դերասանին: Նույնիսկ, ասում են, մի անգամ ներկայացման ժամանակ Վահրամ Փափազյանը նկատողություն է արել Ֆրունզին՝ սխտորի բույրի պատճառով ու ասել, որ հաջորդ անգամ բեմ դուրս գալուց առաջ խաշ չուտի»,-մեզ հետ զրույցում Մհեր Մկրտչյանի կյանքից հետաքրքքիր մանրամասներ է ներկայացնում նրա թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը:

Գյումրիում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի անունով փողոց կա, հուշարձան և թանգարան: Վերջինը հիմնադրվել է 2004 թվականին՝ 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում. թանգարանի բացումը տեղի է ունեցել 2006 թվականի դեկտեմբերի 20-ին։ Թեպետ Մհեր Մկրտչյանը բնակվել է Գյումրու «Տեքստիլագործների» թաղամասում, ապա թանգարանը գտնվում է Վարպետաց և Ռուսթավելու փողոցների հատման կետում՝ Ռուսթավելի 30 հասցեում։

© Sputnik / Armenuhi Mkhoyan / Մհեր Մկրտչյանի թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը՝ թանգարանում
Մհեր Մկրտչյանի թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը՝ թանգարանում - Sputnik Արմենիա
1/9
Մհեր Մկրտչյանի թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը՝ թանգարանում
© Sputnik / Armenuhi Mkhoyan / Մհեր Մկրտչյանի անձնական իրեր
Մհեր Մկրտչյանի անձնական իրեր - Sputnik Արմենիա
2/9
Մհեր Մկրտչյանի անձնական իրեր
© Sputnik / Armenuhi Mkhoyan / «Նվագախմբի տղաները» ֆիլմի գալիկոնը. Մհեր Մկրտչյանի թանգարան, Գյումրի
«Նվագախմբի տղաները» ֆիլմի գալիկոնը. Մհեր Մկրտչյանի թանգարան, Գյումրի - Sputnik Արմենիա
3/9
«Նվագախմբի տղաները» ֆիլմի գալիկոնը. Մհեր Մկրտչյանի թանգարան, Գյումրի
© Sputnik / Armenuhi Mkhoyan / Մհեր Մկրտչյանի թանգարան, Գյումրի
Մհեր Մկրտչյանի թանգարան, Գյումրի - Sputnik Արմենիա
4/9
Մհեր Մկրտչյանի թանգարան, Գյումրի
© Sputnik / Armenuhi Mkhoyan / Ֆրուզիկի անձնագիրը. Մհեր Մկրտչյանի թանգարան, Գյումրի
Ֆրուզիկի անձնագիրը. Մհեր Մկրտչյանի թանգարան, Գյումրի - Sputnik Արմենիա
5/9
Ֆրուզիկի անձնագիրը. Մհեր Մկրտչյանի թանգարան, Գյումրի
© Sputnik / Armenuhi Mkhoyan / Ֆրուզիկի անձնական իրեր. Մհեր Մկրտչյանի թանգարան, Գյումրի
Ֆրուզիկի անձնական իրեր. Մհեր Մկրտչյանի թանգարան, Գյումրի - Sputnik Արմենիա
6/9
Ֆրուզիկի անձնական իրեր. Մհեր Մկրտչյանի թանգարան, Գյումրի
© Sputnik / Armenuhi Mkhoyan / Ֆրուզիկի անձնական իրեր. Մհեր Մկրտչյանի թանգարան, Գյումրի
Ֆրուզիկի անձնական իրեր. Մհեր Մկրտչյանի թանգարան, Գյումրի - Sputnik Արմենիա
7/9
Ֆրուզիկի անձնական իրեր. Մհեր Մկրտչյանի թանգարան, Գյումրի
© Sputnik / Armenuhi Mkhoyan / Музей Фрунзика (Мгера) Мкртчяна в Гюмри
Ֆրուզիկի անձնական իրեր. Մհեր Մկրտչյանի թանգարան, Գյումրի - Sputnik Արմենիա
8/9
Музей Фрунзика (Мгера) Мкртчяна в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan / Ֆրուզիկի անձնական փաստաթղթեր, հրապարակումներ. Մհեր Մկրտչյանի թանգարան, Գյումրի
Ֆրուզիկի անձնական փաստաթղթեր, հրապարակումներ. Մհեր Մկրտչյանի թանգարան, Գյումրի - Sputnik Արմենիա
9/9
Ֆրուզիկի անձնական փաստաթղթեր, հրապարակումներ. Մհեր Մկրտչյանի թանգարան, Գյումրի
1/9
Մհեր Մկրտչյանի թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը՝ թանգարանում
2/9
Մհեր Մկրտչյանի անձնական իրեր
3/9
«Նվագախմբի տղաները» ֆիլմի գալիկոնը. Մհեր Մկրտչյանի թանգարան, Գյումրի
4/9
Մհեր Մկրտչյանի թանգարան, Գյումրի
5/9
Ֆրուզիկի անձնագիրը. Մհեր Մկրտչյանի թանգարան, Գյումրի
6/9
Ֆրուզիկի անձնական իրեր. Մհեր Մկրտչյանի թանգարան, Գյումրի
7/9
Ֆրուզիկի անձնական իրեր. Մհեր Մկրտչյանի թանգարան, Գյումրի
8/9
Музей Фрунзика (Мгера) Мкртчяна в Гюмри
9/9
Ֆրուզիկի անձնական փաստաթղթեր, հրապարակումներ. Մհեր Մկրտչյանի թանգարան, Գյումրի

«Մհեր Մկրտչյանին պատկանող բնակարանը եղել է 1 սենյականոց և, այսպես թե այնպես, փոքր էր թանգարանի համար: Բացի այդ, երբ 1953 թվականին ընտանիքը տեղափոխվել է մայրաքաղաք, հանձնել է Գյումրիի բնակարանը՝ Երևանում ծառայողական բնակարան ստանալու համար»-պատմում է թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը:

© Sputnik / Armenuhi Mkhoyan / «01-99» ֆիլմի հայտնի տակառիկը
Музей Фрунзика (Мгера) Мкртчяна в Гюмри - Sputnik Արմենիա
«01-99» ֆիլմի հայտնի տակառիկը

Թանգարանում ցուցադրվում են մեծ դերասանի բեմական հագուստներն ու իրերը, տարբեր ֆիլմերում («Նվագախմբի տղաները», «Մեր մանկության տանգոն», «Միմինո», «Ալի Բաբան և քառասուն ավազակները», «Հին օրերի երգը», «Այբոլիտ-66») օգտագործած ռեկվիզիտները։ Թանգարանի հավաքածուների մեջ մեծ արժեք ունեն կոմոդը՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, տակառիկը՝ «01-99» ֆիլմից, գալիկոնը՝ «Նվագախմբի տղաները» ֆիլմից։ Այստեղ կարելի է տեսնել մեծ դերասանի պարգևներն ու նվերները, նրա մասին պատմող լուսանկարներ, գրքեր, անձնական իրեր։ Մեծ արտիստի կյանքի և ստեղծագործական գործունեության հետ կապված թանգարանում կա 270-ից ավելի լուսանկար։ Պահպանվել են Մհեր Մկրտչյանի ձեռքով արված ծաղրանկարները, պատկերները, նամակները, փաստաթղթերի նմուշներ։

© Sputnik / Armenuhi Mkhoyan / «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի կոմոդը
Музей Фрунзика (Мгера) Мкртчяна в Гюмри - Sputnik Արմենիա
«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի կոմոդը

2007 թվականին Մհեր Մկրտչյանի թոռնուհի Իռեն Տերտերյանը թանգարանին շուրջ 1500 նոր ցուցանմուշ է հանձնել, այդ թվում նաև՝ Ֆրունզի խամաճիկ տիկնիկը և հայտնի տակառիկը:

«Ֆրունզը սիրում էր ասել. «Մեկ սերունդը բավական չէ ինձ արժևորելու համար, կգան բազում սերունդներ, որ կկարողանան ինձ հասկանալ»:Ժամանակը հենց դա է ցույց տալիս: Ուրիշ էր Ֆրունզը ՝ մեծ հայրենսեր: Ինչո՞ւ նա չգնաց երկրից, երբ այդ հնարավորությունն ուներ, որովհետև սիրում էր իր հայրենիքը, թեև նրան մեծ սիրով կընդունեին ինչպես Ֆրանսիայում, կամ ԱՄՆ-ում, այնպես էլ մյուս երկրներում»,-ասում է թանգարանի տնօրենը:

1930-ականներին, Ֆրունզիկի լույս աշխարհ գալու ժամանակահատվածում, շատ մոդայիկ էր երեխաներին հայտնի զորավարների անուններով կնքելը, բայց երբ նա մեծանում և Մարտիրոս Սարյանից իմանում, որ Ֆրունզ անունով զորավարը ծանր պահերին թուրքերին զենք ու զինամթերք է մատակարարել, հրաժարվում է իր անունից՝ իրեն անվանելով Մհեր՝ Միհր Աստծո պատվին: Բայց քանի որ մինչ այդ ինքն արդեն իսկ մի շարք ֆիլմերում նկարահանվել էր ու ժողովրդական սեր ու հարգանք էր վայելում, ժողովրդի մեջ նա այդպես էլ մինչև վերջ մնաց Ֆրունզ:

Թանգարանն այսօր այցելուների պակաս չի զգում: Երբեմն շատերը Գյումրի գալիս են հենց որպես Մհեր Մկրտչյանի ծննդավայր: Այնպես, ինչպես Ֆրունզն էր սիրում անել՝ գալիս էր Գյումրի լիցքավարվում ու նորից հետ վերադառնում Երևան:

 

Լրահոս
0