00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայկական» փողերը կամ խոպանչիների փոխանցումների ճգնաժամն անցավ

© Sputnik / Aram NersesyanАрмянский драм
Армянский драм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի կենտրոնական բանկի` պարբերաբար ներկայացրած հաշվետու թվերը կարող են շատ բան բացահայտել նույնիսկ այն մարդու համար, որը հեռու է ֆինանսական կառույցներից։ Բավական է գործի դնել տրամաբանությունը, և ամեն ինչ պարզ կդառնա։

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Պարզվում է` 2017 թվականի առաջին կիսամյակում երկիր մտած արտարժույթի ֆինասական հոսքն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 25%-ով՝ 622-ից հասնելով 724 միլիոնի։ Համաձայնեք, որ Հայաստանի համար դրական սալդոյի 102 միլիոն դոլար տարբերությունն էական է։ Հատկապես հաշվի առնելով անցած երկու տարիների փորձը, երբ երկիր մտնող արժույթի ծավալների կտրուկ կրճատում էր նկատվում։

Այս տարի 12-13 տոկոսով աճել են Ռուսաստանից Հայաստան եկող ֆինանսական հոսքերը` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 387-ից հասնելով 442 միլիոն դրամի։ Այնպես որ այս հաշվետու տարին անցած ու նախանցած տարվա համեմատ կարելի է նույնիսկ հաջողված համարել։

Денежные купюры - Sputnik Արմենիա
Ինչպես կուտակել միլիոններ. խորհուրդներ երկրի գլխավոր ֆինանսիստից

Ինչո՞ւ 2015-2016 թվականներին Ռուսաստանից Հայաստան եկող փոխանցումները պակասեցին

Անցած երկու տարվա ֆինանսական հոսքերի շրջանառության անկումը պարզաբանվում էր առաջին հերթին բավականին խիստ տնտեսական պայմաններով, որոնց մեջ հայտնվել էր Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկեր Ռուսաստանը։ 2015 թվականին Արևմուտքի կիրառած տնտեսական պատժամիջոցները չէին կարող չանդրադառնալ ռուսական արժույթի փոխարժեքի վրա։ 

Այդ ժամանակ էլ տեղի ունեցավ ռեցեսիան, որն առաջին հերթին անդրադարձավ Ռուսաստանում աշխատող հայերի ուղարկած ֆինանսական հոսքի վրա։

Ռուբլու նկատմամբ դոլարի արժեքի կտրուկ աճի պատճառով Ռուսաստանից եկող գումարների ծավալը կտրուկ նվազեց։

Հատկապես, որ Հայաստանի կառավարությունն այն ժամանակ որոշեց չենթարկվել հենց նույն ռուսական ռուբլուն ու թեկուզ անասելի ջանքերով, բայց պահել հայկական դրամի փոխարժեքը ամերիկյան դոլարի նկատմամբ։

Совещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова - Sputnik Արմենիա
Հայաստանը շահեկան դիրքում է կամ ի սկզբանե դատապարտված թուրքական հերյուրանքը

Ստացվեց, որ Ռուսաստանում աշխատող հայերը նույն աշխատավարձն էին ստանում ռուբլով, բայց այդ գումարները դոլարի կամ դրամի վերածելու դեպքում գրեթե կրկնակի նվազում էին։ Հիշենք, որ Հայաստանում 12-13 դրամ փոխարժեք ունեցող ռուբլու գինը կտրուկ ընկավ ու հասավ 7-8 դրամի։

Չի բացառվում, որ վերջապես աշխատեց ԵԱՏՄ մեխանիզմը

Այսուհետև հաշվարկներ անելիս պետք է հաշվի առնել նաև նոր տնտեսական համակարգի՝ ԵԱՏՄ-ի գոյությունը։

Հայտնի է, որ ի սկզբանե գոյություն ունեին որոշ բիզնես-նախագծեր ու հաշվարկներ, որոնց համաձայն` Հայաստանը ԵԱՏՄ-ի ընդհանուր կաթսայից պետք է հենց առաջին տարվա ընթացքում բավականին մեծ չափաբաժին ունենար՝ տարեկան մոտ 300 միլիոն փոխանցում դեպի բյուջե։

Չէ որ երկիրը լուրջ փոփոխություններ էր մտցրել ֆինանսական ու տնտեսական օրենսդրության մեջ, որոնց պատճառով կորուստներ էր ունեցել, հետևաբար, պետք է ձեռքբերումներ ունենար։ 

Օրինակ` պետական բյուջեից կտրուկ կրճատվել էին գումարները, որոնք նախկինում գալիս էին արտասահմանյան մակնիշի մեքենաների մաքսազերծումից։ Այն ժամանակ Հայաստանում իսկապես «վայրենավարի» էին մաքսազերծում։ Հաշվի էին առնում միայն կոնկրետ մոդելի տեղական շուկայական գինը։ Արդյունքում բյուջե էր գնում տարեկան ավելի քան հարյուր միլիոն դոլար։ ԵԱՏՄ-ի պայմաններում դրանից հրաժարվեցին։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Եթե մենք չմտնեինք ԵԱՏՄ, Հայաստանի լոլիկն ու վարունգը Փարիզո՞ւմ պիտի վաճառեինք

Իսկ երբ ժամանակն եկավ գործարկելու այն տնտեսական մեխանիզմները, որոնց վրա պետք է հիմնված լիներ ԵԱՏՄ-ի աշխատանքի սկզբունքն ու դիվիդենտներ ստանալ, Արևմուտքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառեց։ Ու բոլոր հաշվարկները փոփոխման կարիք ունեցան։

Միայն այս տարի, երբ Ռուսաստանը սկսեց տեղական արտադրանքը խրախուսող քաղաքականություն վարել, ու հասկանալի դարձավ, որ Հայաստանն իր բաժինը ստանալու հնարավորություն ունի, ասենք, նույն ռուսաստանյան գյուղատնտեսության շուկայում փոխարինելով արևմտյան արտադրանքին, և՛ ֆինանսական, և՛ տնտեսական լույս հայտնվեց։ Երկու տարի տևեց, թեև հաշվարկվում էր, որ այդ գործոնները պետք է իրենց դերն ունենային այն պահից ի վեր, երբ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ։

Ինչևիցե, այսօր արդեն ակնհայտ է, որ այս տարի զգալիորեն մեծացել են և՛ ֆինանսական հոսքերի, և՛ ապրանքների արտահանման ծավալները։ Իսկ դա, անկախ նրանից, թե ով ինչ է ասում, առաջընթաց է։

Հուսանք, որ Հայաստանի համար ամենածանր ժամանակը մնաց անցյալում։ Ռուսաստանը որքան արագ հարմարվի տնտեսությունը պատժամիջոցների պայմաններում զարգացնելու հանգամանքին, այնքան ավելի արագ ու լիարժեք կգործարկվեն այն նախագծերը, որոնց վրա ի սկզբանե նախատեսվում էր կառուցել Եվրասիական տնտեսական միությունը։

Լրահոս
0