Ախթալայում բացահայտվել է հայկական խորովածի համի գաղտնիքը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Խորովածի իրական վարպետները հավաքվել էին Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցու տարածքում և ցուցադրում էին իրենց վարպետությունը:

Խորովածի 9-րդ փառատոնը, որը կայացավ «խորովածի մայրաքաղաք» հռչակված Ախթալայում, լի էր անակնկալներով։ Այն Լոռու մարզի Ախթալա քաղաքում մեկտեղել էր ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի խորովածասերներին:

Երևանի և մարզերի շուրջ 40 ռեստորանների ներկայացուցիչներն իրենց վարպետությունը ցուցադրելու համար ժամանել էին Ախթալա:

«Խորովածի փառատոնին» մրցանակները շնորհվեցին 3 անվանակարգում` «Լավագույն ձևավորում», «Լավագույն համ» և «Լավագույն գաղափար»։

Միաժամանակ երեք անվանակարգի հաղթող ճանաչվեց Երևանի «Լուսաբաց» ռեստորանը։ Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ռեստորանի շեֆ–խոհարարը նշեց, որ «Լուսաբացն» առաջին անգամ չէ, որ Ախթալայում կազմակերպվող Խորովածի փառատոնի հաղթող է դառնում։

Լրահոս
0