Երիտասարդ հայուհին դյութել է «The Voice–kids» ծրագրի ֆրանսիական տարբերակի ժյուրիին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
13–ամյա հայուհին զարմացրել է ժյուրիին ձայնի հզորությամբ ու կատարման որակով։

Օգոստոսի 20–ին կույր լսումների փուլում երիտասարդ Մոնիկան գրավել է «Ձայնը– երեխաներ» («The Voice–kids») ֆրանսիական տարբերակի ժյուրիի բոլոր անդամներին։ Աղջիկը փայլուն կատարել է աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի շատ բարդ «I have nothing» ստեղծագործությունը։

Առաջինը դեպի Մոնիկան շրջվեց ֆրանսահայ Պատրիկ Ֆյորին։

Ժյուրիի անդամներից յուրաքանչյուրը համոզում էր աղջկան հենց իրեն ընտրի` գովաբանելով Մոնիկայի ձայնային տվյալներն ու խոստանալով նրա առջև ճանապարհ հարթել դեպի ունկնդիրների սրտերը։

Լրահոս
0