Մխիթարյանը թիմակիցներին հորդորում է շարունակել նույն ոգով

© AP Photo / Laurent Cipriani / Генрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմակիցներին կոչ է արել շարունակել խաղալ նույն ոգով։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Սուոնսիին» հաղթելուց հետո կոչ է արել թիմակիցներին չոգևորվել և շարունակել խաղալ նույն կերպ: Այս մասին հայտնում է armsport-ը։

Генрих Мхитарян забил гол в финале Лиги Европы между английским Манчестер Юнайтед и голландским Аяксом - Sputnik Արմենիա
Մխիթարյանի գոլային փոխանցումները նոր հաղթանակ բերեցին «Մանչեսթեր Յունայթեդին»

«Պետք չէ ոգևորվել, քանի որ ընդամենը երկու հանդիպում ենք անցկացրել: Պրեմիեր լիգայում մեզ 36 խաղ է սպասվում: Ուստի պետք է փորձենք հաղթել ամեն խաղում և վերջում կտեսնենք, թե որտեղ ենք հայտնվում: Ուրախ եմ, որ կարողացա երկու գոլային փոխանցում կատարել, սակայն ավելի շատ վայելում եմ թիմային աշխատանքը, քանի որ ֆուտբոլը թիմային խաղ է»,- Մխիթարյանն ասել է ակումբի հեռուստաալիքի եթերում։

Նա ուրախությամբ է նշել, որ Լուկակուն և Մատիչը խաղում են և հույս է հայտնել, որ Լինդելյոֆը շուտով կմիանա իրենց:

Նշենք, որ Մխիթարյանն անցած երկու խաղում արդեն հասցրել է 4 գոլային փոխանցում կատարել:

Լրահոս
0