Հրազդանի քաղաքապետի և նախկին աշխատակցի պայքարը շարունակվում է

© Photo : official site of Hrazdan municipality / Арам Даниелян
Арам Даниелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրազդանի քաղաքապետի և նախկին աշխատակցի դատական վեճը դեռ երկար կտևի։ Համենայն դեպս, կողմերից ոչ մեկն այս պահին նահանջել չի պատրաստվում։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Հրազդանի քաղաքապետի կարգադրությամբ աշխատանքից ազատված կրթության և մշակույթի բաժնի պետ Անահիտ Նազարյանը մտադիր է շարունակել պայքարը մինչև արդարություն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Մարատ Կոստանյանը։

Նրա խոսքով`իր վստահորդը պատրաստ է սկսած պայքարը մինչև վերջ հասցնել, թեև չի թաքցնում, որ դա այնքան էլ հեշտ չի լինելու։

«Քաղաքապետը պարզապես քաղաքակրթությունից հեռու գտնվող անձնավորություն է։ Եթե մարդը կարող է խորհրդակցության ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ տալ և ոչ միայն իմ վստահորդին, այդ ընթացքում էլի մարդիկ են ազատվել աշխատանքից, ովքեր կարող են հաստատել դա, որ աշխատանքային խորհրդակցության ընթացքում համայնքային ծառայողը հայհոյանքներով է խոսում»,– պատմեց Մարատ Կոստանյանը։

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Հրազդանի քաղաքապետի որդուն մեղադրանք առաջադրվեց

Եվ, այդուհանդերձ, Անահիտ Նազարյանը պատրաստ է վերադառնալ աշխատանքի, եթե դատարանի վերջնական վճռով վերականգնվի նրա աշխատանքային իրավունքը։

Դատական մեկ վճռով, ի դեպ, նրա պահանջը բավարարվել է։ Եթե առաջին ատյանի դատարանը մերժել էր հայցը, ապա Վերաքննիչ ատյանն օրեր առաջ բավարարել է այն։

«Վերաքննիչ դատարանն այս դեպքում գտել է, որ առաջին ատյանի դատարանը սխալ է գնահատել ապացույցները, չի խորացել գործի հանգամանքների մեջ, ճիշտ  իրավական գնահատական չի տվել, և փոխանակ բավարարելու մեր հայցը, մերժել է։ Վերաքննիչ դատարանն ուղղել է առաջին ատյանի դատական սխալը»,– մեկնաբանելով երկու ատյանների հակադիր որոշումները, նշեց փաստաբանը։

Վերաքննիչ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 10-ին, եթե մինչ այդ Հրազդանի քաղաքապետարանը չբողոքարկի այն Վճռաբեկ դատարան։ Այդ դեպքում Անահիտ Նազարյանը սեպտեմբերի 10-ից հետո պետք է վերականգնվեր իր նախկին պաշտոնում ու գնար աշխատանքի։ Բայց Հրազդանի քաղաքապետարանը ևս հանձնվել չի պատրաստվում.«Անպայման դիմելու ենք»`ի պատասխան Վճռաբեկ դատարան դիմելու մասին մեր հարցին ասաց քաղաքապետի փաստաբան Գոռ Մաթևոսյանը։

Նշենք, որ Հրազդանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի այժմ արդեն նախկին պետ Անահիտ Նազարյանը Հրազդանի քաղաքապետարանում 42 տարվա աշխատանքային փորձ ունի։ Նա այդ ոլորտում աշխատել է 1975թ–ից։

2016թ.-ին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը որոշել է օպտիմալացնել որոշ բաժիններ, ինչի արդյունքում 63 աշխատակից կրճատվել է, այդ թվում նաև` Անահիտ Նազարյանը։

Տիկին Նազարյանը դիմել է դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Հրազդան քաղաքապետի նշված կարգադրությունը և բռնագանձել չվճարված աշխատավարձերը։

Առաջին ատյանի դատարանը մերժել էր հայցն ու ուժի մեջ թողել քաղաքապետի որոշումը, իսկ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 10-ին հօգուտ Անահիտ Նազարյանի որոշում է կայացրել։

Լրահոս
0