Երևանում մինչև օրս կա Կատովսկու անվան փողոց. անվանափոխության հարցը թեժ է

© Sputnik / Aram NersesyanУлица Ленинградяна
Улица Ленинградяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Երևանյան փողոցներն անվանափոխելու «Ելք» դաշինքի առաջարկությունը քննարկումների տեղիք է տվել։ Պատմաբան, քաղաքագետ Արեգ Քոչինյանը համոզված է` «Ելքի» նախաձեռնությունը ժամանակավրեպ է։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Երևանում մինչև օրս կա Կատովսկու անվան փողոց, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս մասին հիշեցրեց պատմաբան, քաղաքագետ Արեգ Քոչինյանը։ Բայց մինչ օրս ոչ ոք չի մտածել այն անվանափոխելու մասին։

Պատմաբանը նկատեց. նա ժամանակին կողմնորոշվել էր, որ բոլշևիկներն են հաղթելու և իր խմբով միացել էր բոլշևիկյան թևին։

Հրավիրված ասուլիսը նա սկսեց պատմական ակնարկով։ Անհասկանալի է, թե ինչու են մինչ օրս պինդ-պինդ պահվում Կասյան կամ Միկոյան փողոցների անունները։

«Կարող ենք խոսել Կասյանի հայտնի նամակի մասին` ուղղված հայ բոլշևիկներին, որտեղ նա կոչ է անում հայ զինվորներին սպանել հայ սպաներին և օգնել եղբայրական Թուրքիային առաջ շարժվել դեպի Հայաստանի խորքերը։ Կարող ենք խոսել Միկոյանի` ներքին գործերի նախարարին ուղղված նամակից, որտեղ նա խնդրում է միջնորդել, որ Ստալինն ավելացնի Հայաստանին վիճակված գնդակահարությունների քվոտան»,- ասաց նա։

Улица Ленинградяна - Sputnik Արմենիա
Անցյալի նզովք կամ մտացածին թեմա. Լենինգրադյան փողոցի ճակատագիրը

Պատմաբանի խոսքով` խնդիրը ոչ թե անձանց հետ է կապված, այլ համակարգի բարոյախոսության։ Այսինքն` այս գործիչներն այդ համակարգի տրամաբանության կրողներն են։

Քոչինյանը համոզված է, որ հասարակությանն իրազեկելով պետք է հասնել փողոցների անվանափոխման գործընթացին։ Բայց եթե հասարակությունն անտարբեր է կամ չի ճանաչում իր հերոսներին, նրա համոզմամբ, վաղ է խոսել փոփոխությունների մասին։

«Մենք պետք է այնպես անենք, որ ժողովուրդն ինքը պահանջի, որ Կասյան փողոցն անվանափոխվի։ Փողոցների անվանակոչությունն ունի դաստիարակչական, ոչ թե անցյալը պահպանելու նշանակություն»,-ասաց նա։

Այն հիշեցմանը, որ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հայտնել է, թե Կասյանի նամակը կեղծ է, Քոչինյանը նախ կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց, — «ասում են` երկու պատմաբան վիճաբանում են, երկուսն էլ աշխատավարձ են ստանում»։

«Նման խնդիրները լուծվում են պատմաբանների կոմիտեներ ստեղծելով, Հայաստանում հայ ժողովրդի պատմության մասնագետների զգալի տոկոսը նախկինում կոմկուսի պատմության մասնագետներն են։ Մեր պատմագիտական դպրոցը պատրաստ չէ այս քննարկումն իր ուսերին վերցնել։ Փաստաթղթերի կեղծ կամ օրիգինալ լինելը ոչ թե մեկ օրվա կամ մեկ հայտարարության, այլ կոմիտե ստեղծելու երկարատև գործընթաց է»,- ասաց նա։

© Sputnik / Asatur YesayantsԱրեգ Քոչինյան
Арег Кочинян - Sputnik Արմենիա
Արեգ Քոչինյան

Հիշեցնենք` «Ելք» դաշինքը Երևանի ավագանու նիստին ներկայացրել էր կոմունիստների, բոլշևիկների անունները կրող Երևանի փողոցներն ազգային հերոսների անուններով անվանափոխելու առաջարկությունը։

Լրահոս
0