Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Բոլոր հերոսները կունենան իրենց անունով փողոցներ, դպրոցներ, բայց ոչ խորհրդային գործիչների հաշվին. Շարմազանով

© Sputnik / Asatur Yesayants / Эдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ելք» խմբակցության ավագանու անդամների նոր` Երևանի փողոցների վերանվանակոչության մասին է Sputnik Արմենիայի եթերում խոսել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Էդուարդ Շարմազանով

«Եվրոպական շատ երկրներում կան Ստալինգրադի հրապարակներ, փողոցներ, Փարիզում կա մետրոյի Ստալինգրադ կայարան, Բրյուսելի գլխավոր փողոցներից մեկը Ստալինգրադի պողոտան է, Բոլոնիայի գլխավոր փողոցն է Ստալինգրադի անվանը: Ստացվում է` Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան տոտալիտար համակարգեր են, իրենք էլ աչքերը բացել, ժողովրդավարական են դարձել»,-ասում է Շարմազանովը:

Փոխխոսնակի կարծիքով` այն, որ Միկոյանը սխալներ գործել է, ՌԴ–ն էլ է ընդունել, բայց 20-րդ դարի խոշորագույն քաղաքական գործչին միայն բոլշևիկի պիտակ տալն, անգրագիտություն է: «Եթե  Արտեմ և Անաստաս Միկոյանների մակարդակի գործիչներ ունենային, օրինակ, ադրբեջանցիները, հիմա աշխարհով մեկ էին արել»,–ասում է նա:

Շարմազանովն ափսոսում է, որ Երևանում չկա Միկոյան եղբայրների արձան, չկան Գոհար Գասպարյանի,Սոս Սարգսյանի ու էլի շատ գործիչների անուններով փողոցներ, դպրոցներ: Կգա ժամանակը, կլինի, բայց ոչ խորհրդային հերոսների ու գործիչների հաշվին:

Լրահոս
0