Հայկական ռոմանտիկա. Սերժ Թանկյանն ու կինը նույն օրն են նշում ծննդյան տոները

© Sputnik / Asatur Yesayants / Серж Танкян
Серж Танкян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ Սերժ Թանկյանն այսօր դառնում է 50 տարեկան։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Dawn խմբի մենակատար Սերժ Թանկյանն այսօր նշում է ծննդյան 50-ամյակը։ Հատկանշական է, որ նրա կնոջ` Անժելա Մադաթյանի ծննդյան օրը նույնպես այսօր է` օգոստոսի 21-ին։

Երաժիշտն այդ կապակցությամբ համատեղ լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում և շնորհավորել կնոջը։

«Իմ միակին ու անկրկնելիին։ Թող հաջորդ տարին քեզ ավելի մոտեցնի երազանքիդ, և մենք շարունակենք ծիծաղել, լացել և ուտել միասին։ Ծնունդդ շնորհավոր, Միմի»,- գրել է երգիչը։

Շնորհավորանքներին են միացել նաև Թանկյանի ընկերներն ու երկրպագուները։

 

Սերժ Թանկյանն ու Անժելա Մադաթյանն ամուսնացել են 2012 թվականին։ Անժելան Հայաստանից է` Վանաձոր քաղաքից։

Լրահոս
0