Խոսրովի անտառի հրդեհից հետո «Իլ–76»–ի անձնակազմը Հայաստանից կհեռանա պարգևներով

© Предоставлено Министерством охраны природы РА / Министр охраны природы РА Арцвик Минасян наградил экипаж российского самолета МЧС РФ "Ил-76", за помощь в тушении пожара в "Хосровском лесу"
Министр охраны природы РА Арцвик Минасян наградил экипаж российского самолета МЧС РФ Ил-76, за помощь в тушении пожара в Хосровском лесу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի անձնակազմի անդամներին պարգևատրեց ՀՀ բնապահպանության նախարարը։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պարգևատրել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներին մասնակից ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռի անձնակազմին: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Давид Тоноян - Sputnik Արմենիա
Դավիթ Տոնոյանը պարգևատրեց «Իլ-76»-ի անձնակազմին

Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամներին սրտացավ վերաբերմունքի, ամենայն պատասխանատվությամբ իրականացրած աշխատանքի համար:

Նախարարի հրամանով՝ ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներում բացառիկ ծառայություն մատուցելու և ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի հրամանատար Եվգենի Սերիխին շնորհվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները պարգևատրվել են նախարարության շնորհակալագրերով և անհատույց ու ցմահ ՀՀ ԲՆ բնության հատուկ պահպանվող տարածքներ այցելելու վկայականով: «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի անձնակազմին գերատեսչական մեդալներով պարգևատրել է նաև ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանը:

© Предоставлено Министерством охраны природы РА / «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի անձնակազմի անդամներին պարգևատրեց ՀՀ բնապահպանության նախարարը։
«ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի անձնակազմի անդամներին պարգևատրեց ՀՀ բնապահպանության նախարարը։ - Sputnik Արմենիա
1/2
«ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի անձնակազմի անդամներին պարգևատրեց ՀՀ բնապահպանության նախարարը։
© Предоставлено Министерством охраны природы РА / «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի անձնակազմի անդամներին պարգևատրեց ՀՀ բնապահպանության նախարարը։
«ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի անձնակազմի անդամներին պարգևատրեց ՀՀ բնապահպանության նախարարը։ - Sputnik Արմենիա
2/2

Լրահոս
0