Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են

© Sputnik / Karen Yepremyan / Пожар в Хосровском лесу
Пожар в Хосровском лесу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փրկարարներն ու անտառտնտեսության աշխատակիցները շարունակում են աշխատել «Խոսրովի անտառ» արգելոցում։

ԵՐԵՎԱՆ,21 օգոստոսի — Sputnik. Արարատի մարզում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Խոսրովի անտառի կենդանական աշխարհը - Sputnik Արմենիա
Հրդեհված «Խոսրովի» կենդանական աշխարհը

Օգոստոսի 21-ին, ժամը 11.20-ի դրությամբ հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցում են 24 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից: Մարվել է 20 ծխացող օջախ: 

Օգոստոսի 20-ին հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցել է 100 փրկարար ծառայող, անտառտնտեսության 10 աշխատակից:

Արգելոցի տարածքում իրականացվել են 149 ծխացող օջախների և 5 ծխացող ծառի մարման աշխատանքներ:

Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել Ոստիկանության Արարատի մարզային վարչության ոստիկանները:

Լրահոս
0