Վրաստանում տեղի ունեցած ավտովթարից տուժել են ՀՀ քաղաքացիներ

© Sputnik / Александр Имедашвили / Полицейская машина
Полицейская машина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրաստանում տեղի է ունեցել ավտովթարի, որի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 22-ին, ժամը 08:19-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:03-ին Ցխալտուբո շրջանի Քութաիսի-Սանտրեդիյա ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Պարցխանականեբի գյուղի, մոտ տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Mercedes» մակնիշի 34 UM 996 պետհամարանիշի միկրոավտոբուսը, որի վարորդը 1984 թ. ծնված Գրիգոր Ադոյան է, բախվել է տրակտորին:

Պատահարի հետևանքով ուղևորներ՝ 1986 թ. ծնված Մարիամ Աբրահամյանը, 1981 թ. ծնված Իրինա Ոսկանյանը, 1960 թ. ծնված Սոնյա Մաթևոսյանը, 2000 թ. ծնված Սոֆյա Մանուկյանը, 1952 թ. ծնված Անդի Հակոբյանը և ևս մեկ ուղևոր (ինքնությունը պարզել չի հաջողվել) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Քութաիսիի շրջանային հիվանդանոց:

Լրահոս
0