Սա Հայաստանն է. Ինչ է թաքցնում Սարմատյան ծովի հայկական հատակը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Սա Հայաստանն է» շարքի հեղինակներ Կարեն Բալայանն ու Հովհաննես Հակոբյանը նախագծի հերթական թողարկման մեջ ժամանակակից ինֆոգրաֆիկայի ու տեխնոլոգիաների օգնությամբ պատմում են այն մասին, թե ինչ է եղել Հայաստանի տարածքում նախնադարում։

Հայաստանի լեռներում տարբեր տարիքի երկրաբանական հանքատեսակներ կան։ Դրանցից որոշը ձևավորվել է միլիոնավոր տարիներ առաջ։

Այն ժամանակ այժմյան Հայաստանն իրենից ծովի հատակ է ներկայացրել։ Այս տարածքը պատել է Սարմատյան ծովը։ «Ծովային» անցյալի ապացույց են միկրոօրգանիզմների բազմաթիվ մնացորդները հանքատեսակներում ու մարջաններում, որոնք մոտ 400 միլիոն տարեկան են։

Գիտականորեն ապացուցվել է, որ 150 միլիոն տարի առաջ, Յուրայի ժամանակաշրջանում, Սարմատյան ծովն անհետացել է։ Եվրոպան ու Ասիան միացել են` ձևավորելով Եվրասիան։

Լրահոս
0