Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մարուքյանը պահանջում է քրեական գործ հարուցել` պետական գույքի թալանի հիմքով

© Facebook/ Edmon Marukyan / Эдмон Марукян
Эдмон Марукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պահանջելով քրեական գործ հարուցել խորհրդային տարիներին շահագործված Երևան-Բաքու երկաթգծի՝ Արաքսի հատվածը «թալանելու» կապակցությամբ։
Էդմոն Մարուքյան

Հնարավոր թալանի մասին օրեր առաջ ահազանգել էր լրագրող Թաթուլ Հակոբյանը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Էդմոն Մարուքյանն ասաց, որ մանրամասների չի տիրապետում և դատարան դիմել է մամուլի հրապարակման հիման վրա։

«Մամուլի հաղորդագրության հիման վրա առաջարկել ենք քրեական գործ հարուցել։ Պահանջել ենք, որ պետական գույքի թալանի գործով գործ հարուցվի, երբ լինի ուսումնասիրություն, կունենանք ձեր հարցի պատասխանը»,–ասաց պատգամավորը։

Լրահոս
0