Մարզպետի խորհրդականի կինը տեղափոխվեց հոգեբուժարան

© Личная страница С.Манукяна в ФБ / Манук Симонян с женой Рузанной Мкртчян
Манук Симонян с женой Рузанной Мкртчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրյալ կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին, տեղափոխել են «Նուբարաշենի» հոգեբուժարան։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի–Sputnik. Այսօր Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրյալ կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին, տեղափոխել են հոգեբուժարան։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Նաիրա Պետրոսյանը։

Убийство ножом - Sputnik Արմենիա
Նոր մանրամասներ մարզպետի խորհրդականի սպանությունից. կինը կացնահարել է քնած ամուսնուն

Նրա խոսքով` Ռուզաննա Մկրտչյանին հոգեբուժարան տեղափոխելու որոշում դատարանը կայացրել է` ելնելով կնոջ հոգեվիճակից:

Նաիրա Պետրոսյանը նշեց` իր  պաշտպանյալն ունի առողջական խնդիրներ։

Ռուզաննա Մկրտչյանը մեղադրվում է ամուսնուն` Մանուկ Սիմոնյանին սպանելու մեջ: Նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Լրահոս
0