00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ты супер! Танцы» մասնակիցներին գնահատելը բարդ կլինի, բայց երեխաներն արդեն հաղթել են

© Sputnik / Александр НатрускинПресс-конференция о международном проекте "Ты супер! Танцы"
Пресс-конференция о международном проекте Ты супер! Танцы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
НТВ–ն և Sputnik–ը ներկայացրել են «Ты супер! Танцы» պարային նոր մրցույթի ժյուրիի կազմը։

Sputnuik, Ալեքսեյ Ստեֆանով.

Դեռ մի քանի մետրից արդեն հասկանալի էր, որ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Ты супер! Танцы» նոր մրցույթին նվիրված միջոցառում է լինելու։ Իսկ այն դահլիճի առաջ, որտեղ պետք է տեղի ունենար ասուլիսը, արտասովոր աշխուժություն էր տիրում` ԶԼՄ–ների ներկայացուցիչները սպասում էին մրցույթի ժյուրիի չորս  անդամներին, որոնց անունները մինչև վերջին րոպեն չէր հրապարակվում։

«ТЫ СУПЕР!» ՊԱՐԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԵՆ - Sputnik Արմենիա
«Ողջույն, Մոսկվա՛». «Ты супер! Танцы» մրցույթի հայ մասնակիցներն արդեն Ռուսաստանում են

Առաջինը երևաց մրցույթի հաղորդավար Ալեքսանդր Օլեշկոն, որն արդեն հասցրել էր «Ты супер! Танцы» մասնակիցների հետ նկարահանվել գովազդային տեսահոլովակում, նրանից հետո եկավ НТВ հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Տիմուր Վայնշտեյնը, իսկ ժյուրիի անդամները դեռ չէին երևում։ Վերջապես դահլիճ մտավ թատերական բեմադրությունների պարուսույց և ռեժիսոր Եգոր Դրուժինինը։ Շուտով հայտնվեցին նաև նրա աստղային գործընկերները` բալետի պարուհի և Մեծ թատրոնի առաջատար մենապարուհի Քրիստինա Կրետովան, պարուսույց Եվգենի Պապունաիշվիլին, թատրոնի և կինոյի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը։

Ալեքսանդր Օլեշկո. «Սա սիրո, բարության, ուրախության և օգնության նախագիծ է»

«Երբ անցկացվում էր երգի առաջին մրցույթը, ինձ ասում էին, որ մենք շատ տաղանդավոր երեխաներ ունենք, որոնք լավ պարում են և հարցնում էին` արդյո՞ք պարային մրցույթ չի լինելու։ Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք Ռուսաստանի և ԱՊՀ ու Բալթյան երկրների` ծնողական խնամքից զրկված երեխաներին հնարավորություն տալ, նրանք արժանի են դրան։ Մենք քասթինգ անցկացրինք, Մոսկվա մեկուկես անգամ ավելի շատ երեխա ժամանեց, քան երգի մրցույթին էր եկել` տարբեր երկրներից 145 մարդ։ Մենք կունենանք նաև ելույթներ, որոնց ժամանակ հանդես կգան մենակատարները, կլինեն նաև զուգապարեր ամենատարբեր պարային ժանրերում։ Այժմ ակտիվ փորձեր են ընթանում, շուտով կսկսվեն նկարահանումները», – հայտնեց Տիմուր Վայնշտեյնը։

Նա անմիջապես ասաց, որ պարային մրցույթից հետո կրկին երգի մրցույթ կանցկացվի` երկրորդ շրջանը, որի հաղորդավարը կլինի Վադիմ Տակմենևը։ Ընտրական փուլն արդեն մեկնարկել է։ Թեև «Ты супер!» մրցույթը արդեն ոչ թե շոուի է նմանվում, այլ մի մեծ սոցիալական նախագծի։ Եվ շուտով կստեղծվի «Ты супер!» բարեգործական հիմնադրամը, որը կօգնի տաղանդավոր երեխաներին, նշեց Վայնշտեյնը։

© Sputnik / Александр НатрускинԱլեքսանդր Օլեշկո
Пресс-конференция о международном проекте Ты супер! Танцы. Александр Олешко - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Օլեշկո

Sputnik–ն առանձնազրույց ունեցավ նաև ժյուրիի անդամների հետ։

Եվգենի Պապունաիշվիլի. «Մրցույթի բոլոր մասնակիցներն արդեն հաղթողներ են»

«Ես երբեք այսպես չեմ հուզվել և անհանգստացել, ինչպես այսօր, քանի որ սա առանձնահատուկ նախագիծ է մեր երկրի, հեռուստատեսության համար և իմ կյանքում։ Նույնիսկ չգիտեմ, թե ինչ աստիճանի էր հասել հուզմունքս ու փշաքաղվել մարմինս, երբ դիտում էի «Ты супер!» երգի մրցույթը։ Մի անգամ բախտ վիճակվեց հյուրի կարգավիճակում ներկա լինել այդ նախագծին` աննկարագրելի զգացողություններ էին, – ասաց Եվգենի Պապունաիշվիլին։ – «Ты супер! Танцы» նախագիծը բացարձակ անկեղծ նախագիծ է, որում ոչ բարեկեցիկ ճակատագիր ունեցող երեխաները հնարավորություն ունեն փորձելու իրենց ուժերը և անել դա իրենց սիրելի զբաղմունքի` պարի օգնությամբ։ Նրանց համար սա կլինի իրենց կյանքի ամենազգացմունքային պահերից մեկը, և ցանկալի կլիներ, որ այն միայն դրական լիներ` լի ուրախությամբ, ջերմությամբ ու բարությամբ»։

Ամենատարբեր պարային նախագծերին մասնակցած հայտնի պարուսույցն իսկապես հուզված էր խոսում։ Իսկ երբ մենք նրան ասացինք, որ մրցույթին նաև Կովկասից ժամանած երեխաներ են մասնակցում, Պապունաիշվիլու աչքերը պարզապես փայլեցին։

© Sputnik / Александр НатрускинԵվգենի Պապունաիշվիլի
Пресс-конференция о международном проекте Ты супер! Танцы. Евгений Папунаишвили  - Sputnik Արմենիա
Եվգենի Պապունաիշվիլի

«Եթե կովկասյան պարեր են լինելու, ապա անպայման արյունս կեռա և դժվար կլինի տեղում նստած մնալ, քանի որ այդ երաժշտությունն ինձ համար դեպի մեկ այլ աշխարհ տանող երաժշտություն է ։ Ես հաճույքով պարում եմ բոլոր կովկասյան պարերը, սակայն երբեք դրանցով չեմ զբաղվել։ Ես պարում եմ այնպես, ինչպես զգում եմ, դա այն է, ինչը բխում է ներսից։ Համոզված եմ, որ նախագծին մասնակցող երեխաներն ինձնից լավ են պարում այդ պարերը», – ասաց նա։

Եգոր Դրուժինին. «Յուրաքանչյուր երեխայի մեջ պետք է տեսնել յուրահատուկը»

«Երբ խոսվում է երեխաների մասին, չի կարելի ինչ–որ ուղղությամբ տրամադրվել։ Նրանց պետք է զգալ։ Դա բացարձակ ծնողական ինտուիտիվ զգացողություն է, որը հրաշալի զարգացած է կնոջս մոտ և բացակայում է ինձ մոտ։ Ես վախենում եմ սխալներից։ Ամեն ինչ պարզ է մասնագիտության հարցում, արհեստի, ամեն ինչ հասկանալի է, երբ քո առջև պարող է, որը պետք է իր աշխատանքն անի, որը դրա համար վարձատրվում է, կամ հակառակը` գումար է վճարում քեզ մոտ սովորելու համար և վառվող աչքերով ցանկանում է առաջին ձեռքից տեղեկություն ստանալ քեզանից։ Սակայն ամեն ինչ այստեղ շատ բարդ է` երեխաները մի կողմից ուզում են պարել, մյուս կողմից` նրանք քո աջակցությանն են ապավինում, քանի որ դա բարձրացնում է նրանց ինքնագնահատականը։ Պետք է տեսնել այն առանձնահատկությունը, որը կա յուրաքանչյուր երեխայի մեջ», – կարծում է Եգոր Դրուժինինը։

© Sputnik / Александр НатрускинԵգոր Դրուժինին
Пресс-конференция о международном проекте Ты супер! Танцы. Егор дружинин - Sputnik Արմենիա
Եգոր Դրուժինին

Մասնագիտության մեջ, պարուսույցի խոսքով, ամեն ինչ ավելի հեշտ է` կա տեխնիկա, գծեր, արտիստիզմ։ Իսկ մրցույթի ժամանակ լրիվ այլ բաներ են ի հայտ գալիս` ցանկություն, կայացում, «քանի որ դու կարող ես երեխայի մեջ տեսնել այն ներուժը, որը կարճ ժամանակ անց իր արդյունքներն է տալու, եթե այն ճիշտ զարգացնես»։ Նա հույս ունի, որ մրցույթի մասնակիցները կլսեն ժյուրիի անդամների խորհուրդները։ Կարևորը նրանց չսկսել խղճալ, քանի որ նրանք «չենք ցանկանում, որ իրենց խղճան, նրանց ուշադրություն է հարկավոր, բարեհամբույր հարգալից վերաբերմունք` առանց հանդուրժողականության»։

Անաստասիա Զավորոտնյուկ. «Այս երեխաներին խոցել չի կարելի»

«Երբ ինձ առաջարկեցին ժյուրիի անդամ դառնալ, ես բացարձակ երջանկության զգացողություն ապրեցի, որ այս թիմի անդամ եմ դառնալու, քանի որ իսկապես հրաշք է այս երեխաների կողքին լինելը, նրանց ուրախությունը կիսելը, նրանց երազանքների իրականացման հարցում օգնելը», – ասաց Անաստասիա Զավորոտնյուկը։

Մրցավար լինելու գաղափարը նրան նույնպես մտահոգում է, քանի որ դեռ հասկանալի չէ, թե ինչպես և ինչ չափորոշիչներով է դա արվելու։

«Կարծում եմ` դժվար է լինելու, քանի որ այդ երեխաներին չի կարելի խոցել։ Պետք է կարողանալ սիրել յուրաքանչյուրին և ում ու ինչպես ասել «ոչ», ես չգիտեմ, անկեղծ ասած։ Շատ դժվար է… Պետք է տեղում կողմնորոշվենք և ճիշտ խոսքեր գտնենք», – նշեց դերասանուհին։

© Sputnik / Александр НатрускинԱնաստասիա Զավորոտնյուկ
Пресс-конференция о международном проекте Ты супер! Танцы. Анастасия Заворотнюк - Sputnik Արմենիա
Անաստասիա Զավորոտնյուկ

Քրիստինա Կրետովա. «Ես ինքս մի քանի տարի ապրել եմ մանկատանը»

«Ты супер! Танцы» մրցույթի ժյուրիի անդամ դառնալու առաջարկը բալետի պարուհին ստացել է ԱՄՆ–ում Մեծ թատրոնի հյուրախաղերի ժամանակ։

«Տարբեր երկրների ժամային գոտիները տարբեր են, և երբ ես արթնացա, հինգ չպատասխանած զանգ տեսա։ Այդ պահին ես չգիտեի, որ ինձ զանգահարում էին НТВ խմբագրությունից, սակայն կարդացի հետևյալ հաղորդագրությունը. «Քրիստինա, մենք ուրախությամբ հրավիրում ենք Ձեզ  «Ты супер! Танцы» նախագծին։ Եվ մանրամասն նկարագրություն էր ներկայացված։ Իհարկե, ես անմիջապես զանգահարեցի։ Կարևորն այն էր, որ երբ ես նայեցի գրաֆիկս, ոչ մի ամսաթիվ չէր համընկնում իմ ներկայացումների հետ։ Հյուրախաղերիս ժամանակացույցը ստիպված եղա փոքր–ինչ շտկել և չեղյալ հայտարարել, բայց թատրոնի դեպքում ոչինչ չէի կարողանա անել, որովհետև պաստառների վրա անունս գրված է։ Եվ իհարկե, ի ուրախություն մեզ հուզմունքով և սրտի թրթիռով ես համաձայնեցի մասնակցել նախագծին», – պատմեց Քրիստինա Կրետովան։

Ինչպես ժյուրիի մյուս մասնակիցներին, նրան նույնպես անհանգստացնում է մասնակիցներին գնահատելու հարցը. ինչպես ասել երեխային, որ նա դեռ աճելու տեղ ունի, պետք է պարապի, տուն վերադառնա և ուժերը փորձի մյուս տարի։

© Sputnik / Александр НатрускинՔրիստինա Կրետովա
Пресс-конференция о международном проекте Ты супер! Танцы. Кристина Кретова - Sputnik Արմենիա
Քրիստինա Կրետովա

«Այժմ ես խառը զգացողություններ ունեմ, քանի որ մի կողմից ոչ մեկին նեղացնել չեմ ցանկանում, մյուս կողմից, ես գիտեմ, որ մանկատների երեխաները, ես ինքս ապրել եմ մանկատանը, շատ ուժեղ են։ Մենք հեշտ չենք, մենք կարող ենք շատ ավելին տանել, քան մայրական խնամքի տակ մեծացած երեխաները։ Այնպես որ կկողմնորոշվեմ ըստ իրավիճակի, կհասկանամ, թե ինչ երեխա է, ինչ անցյալ է ունեցել, ինչ տրամադրվածություն ունի։ Սակայն հանդուրժողական չեմ լինելու», – վստահեցրեց պարուհին։

Մինչ մենք շփվում էին ժյուրիի անդամներից մի քանիսի հետ, մյուսները շտապում էին նկարահանումների։ «Ты супер! Танцы» մրցույթի նկարահանումները մեկնարկել են, իսկ առաջին փուլի առաջին օրը հնարավոր կլինի դիտել սեպտեմբերի 2-ին, ժամը 20:00–ին НТВ–ի հեռուստաալիքի եթերում և Sputnik գործակալության կայքէջում։ Իսկ հետագայում անհանգստանալ երեխաների հետ միասին, լսել նրանց կյանքի պատմությունները, վայելել պարերը և զարմանալ անակնկալների, որոնք այս մրցույթում պակաս չեն լինելու, քան նախորդում, հնարավոր կլինի յուրաքանչյուր շաբաթ։

«Ты супер! Танцы» միջազգային մրցույթը, որն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik գործակալությունն ու ռադիոն, կմիավորի Ռուսաստանի, ԱՊՀ-ի ու Բալթյան երկրների տարբեր անկյուններում բնակվող տաղանդավոր երեխաներին և նրանց նվիրական երազանքներն իրականացնելու հնարավորություն կտա։

Լրահոս
0