Սերժ Սարգսյանը կմեկնի Սոչի

© Sputnik / Asatur YesayantsСерж Саргсян
Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սոչի կմեկնի աշխատանքային այցով։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik.  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախատեսվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև կանդրադառնան Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին:

Բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ անդրադարձ կլինի նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում համագործակցության զարգացման հեռանկարին առնչվող հարցերին:

Նախատեսվում է, որ հանդիպմանը նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

Լրահոս
0