Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով 2 մարդ է զոհվել

© AFP 2023 / Mauro Pagnano / Землетрясение на итальянском острове Искья
Землетрясение на итальянском острове Искья - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով նախնական տվյալներով 2 մարդ է զոհվել, կան տուժածներ և ավերածություններ։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Իտալական Նեապոլ քաղաքից ոչ հեռու գտնվող Իսկյա հրաբխային կղզում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նախնական տեղեկությունների` երկրաշարժի հետևանքով զոհվել է 2 կին, 26 մարդ վնասվածքներ է ստացել։

Աղբյուրի վկայությամբ` բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնք հանգստանում էին այդ կղզում, արագ տեմպերով լքում են իրենց հանգստավայրը։

Ռիխտերի սանդղակով 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով փլուզվել են բազմաթիվ շինություններ՝ այդ թվում նաև եկեղեցի: Հայտնի է, որ երկրաշարժի պատճառով տարհանվել է կղզու հիվանդանոցը:

Իսկյա իտալական կղզու բնակչությունը մոտ 40 հազար է, իսկ օգոստոսյանի այս զբոսաշրջային սեզոնին կղզում գտնվողների թիվը կազմում է մոտ 250 հազար։

Լրահոս
0