Սարավանի բնակչին մեղադրանք է առաջադրվել անտառը հրդեհելու համար

© Photo : official site of the President of RA / Следственный комитет Армении
Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ քննչական կոմիտեն Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրել անտառը հրդեհելու համար։ Հրդեհի պատճառը նրա անսարք ավտոմեքենան է։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Վայոց Ձորի մարզի Սարավանի անտառտնտեսությունում տեղի ունեցած հրդեհի փաստով հարուցվել է քրեական գործ։ Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:

Քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անսարք ավտոմեքենայի շահագործման ժամանակ խլացուցչից արտանետված բոցերի հետևանքով։

Пожар в Хосровском лесу - Sputnik Արմենիա
Արտավանի հրդեհը մարվել է

Քննիչները պարզել են, որ Արտավան համայնքի բնակիչը շուրջ մեկ ամիս անսարք վիճակում գտնվող, շահագործման ոչ ենթակա «ՎԱԶ 21011» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով պարբերաբար գնացել է նույն համայնքի խոտհարքի տարածք։ Վերելք բարձրանալու համար արագություն հավաքելու նպատակով վարորդն ինտենսիվորեն սեղմել է գազի ոտնակը, ինչի հետևանքով ավտոմեքենայի անսարք խլացուցչից արտանետվել են բոցեր, և հրդեհ է բռնկվել:

Սարավանի բնակչին մեղադրանք է առաջադրվել անտառն անզգուշությամբ ոչնչացնելու և առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, օգոստոսի 10-ին Վայոց ձորի մարզի  Արտավան գյուղի խոտածածկ տարածքներում հրդեհ էր բռնկվել, որը հետագա օրերին տարածվել էր՝ ներառելով Սարավանի անտառպետությանը պատկանող տարածքները։

Հրդեհի արդյունքում ոչնչացվել էր 300 հա անտառապատ տարածք:

Լրահոս
0