Դիլիջանի համայնքային կենտրոնի թատերական խմբակը` Փարաջանովի անվան փառատոնում

© Sputnik / David GalstyanUWC колледж в Дилижане
UWC колледж в Дилижане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փարաջանովի անվան միջազգային փառատոնում Հայաստանը ներկայացնում է Դիլիջանի համայնքային կենտրոնի մանկական թատերական խմբակը։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Ուկրաինայի Լվով քաղաքում օգոստոսի 19-28-ն անցկացվող Փարաջանովի անվան փառատոնում Դիլիջանի համայնքային կենտրոնի պատանի դերասանները (10-16 տարեկան) հանդես կգան «IMAGINARIUM» թատերական ներկայացմամբ։

«ԴՀԿ-ի թատերական խմբակը մի շարք ներկայացումներով հանդես է եկել Հայաստանում։ Միջազգային փառատոնին որոշեցինք ներկայացնել IMAGINARIUM-ը, քանի որ ներկայացմանը դիլիջանցի երեխաները հրաշալի կերպով բեմադրում են Սերգեյ Փարաջանովի գեղարվեստական մոտեցումները»- ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար և Դիլիջանի համայնքային կենտրոնի թատերական խմբի ղեկավար Վահան Բադալյանը։

Փարաջանովի փառատոնին մեր երեխաների մասնակցությունը իրականացվեց Գերմանիայի Քաղաքացիական կրթության դաշնային գործակալության (BpB) և Լվովի «Սպուտնիկ» մշակութային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում է, որը, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս պատասխան հյուրախաղերով հանդես կգա Դիլիջանում:

«Ուրախ եմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանցի անդամ Դիլիջանի և ՅՈՒՆԵՍԿՕ Ստեղծարար քաղաքների համաշխարհային ցանցի անդամ Լվովի երեխաներին միավորում է տաղանդը, ստեղծարարությունն ու գիտելիքի ծարավը»,-ասաց ԴՀԿ-ի Ծրագրային տնօրեն Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը։

Международная школа Дилижана - Sputnik Արմենիա
UWC-ի շրջանավարտներ. Դիլիջանի դպրոցը մեզ համար բացեց նոր աշխարհ և Հայաստանը

Փարաջանովի փառատոնը միջմշակութային ծրագիր է, որտեղ տարբեր գեղարվեստական միջոցառումների միջոցով ներկայացված է ՍՍՀ Հայաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ, ռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի կերպարն ու գեղարվեստական գործունեությունը։ Փառատոնի ծրագիրն ընդգրկում է կինոդիտումներ, թատերական ներկայացումներ, վիզուալ ծրագրեր, գրական հանդիպումներ, քննարկումներ, դասախոսություններ և վարպետաց դասեր՝ մեծերի և փոքրերի համար։ Փառատոնին իրենց մասնակցությունն ունեն նաև Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Լեհաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները։

Դիլիջանի համայնքային կենտրոնը (ԴՀԿ) ստեղծվել է 2014 թվականին Դիլիջանի երիտասարդական կենտրոնի հիմքի վրա՝ որպես հարթակ UWC Դիլիջանի ուսանողների և Դիլիջանի երիտասարդության համագործակցության համար: 2015 թվականի հունիսին ԴՀԿ-ն հանդես եկավ իր նոր ռազմավարությամբ՝ զարգացնելու նորեկներից և տեղաբնակներից բաղկացած համայնք՝ ովքեր պատրաստ են ջանք չխնայել իրենց համայնքում ավելի լավ ապագա կերտելու համար:

Scholae Mundi-ի հարթակը միավորում է Scholae Mundi Armenia, Scholae Mundi Russia և Scholae Mundi UK բարեգործական հիմնադրամները, որոնց հիմնադիրներն են գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը: Այս երեք հիմնադրամների գործունեության գլխավոր ուղղությունը աջակցությունն է կրթության, արվեստի ու մշակույթի, սոցիալական և տարածաշրջանային զարգացման, ինչպես նաև հանգստյան գոտիները սպասարկող ենթակառուցվածքների ստեղծման նախագծերին:

Սերգեյ Փարաջանովի անվան երկրորդ միջազգային փառատոնը կազմակերպել են Լվովի քաղաքային խորհրդի մշակութային բաժինը՝ Վարշավայում Ադամ Միցկևիչի Ինստիտուտի, Շերինգ հիմնադրամի և գերմանական Mitost ասոցիացիայի գործընկերությամբ։

Փառատոնի գործընկեր են նաև Լեհաստանի ժամանակակից արվեստի հիմնադրամը, Dream Projects արվեստի և մշակութային զարգացման Միջդիսցիպլինար կենտրոնը և Կիևի Երազների թանգարանը։

Լրահոս
0