00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ կտա Սարգսյան–Ալիև սեպտեմբերյան հանդիպումը. վերլուծում են քաղաքագետները

© Photo : Davit Hakobyan Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева
Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեպտեմբերին Սոչիում նախանշված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԼՂ հարցի կարգավորման բնագավառում ոչինչ չի փոխի։ Նման կարծիք են Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել հայ քաղաքագետները։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik, Նելլի Դանիելյան. Հայ քաղաքագետները Սարգսյան–Ալիև հերթական հանդիպումից մեծ ակնկալիք չունեն։

«Սովորական, ոչ պաշտոնական, աշխատանքային հանդիպում է, որը Սոչիում պարբերաբար անցկացվում է տարբեր երկրների առաջնորդների միջև, և որից որևէ բան ակնկալել պետք չէ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` հավելելով. «Ոչ մի բան չի հայտարարվի և ոչ էլ որևէ պաշտոնական հայտարարություն կլինի, ուղղակի հաղորդագրություն կտարածվի, որ հանդիպել են այս ու այս հարցերն են քննարկել»։

Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева в Швейцарии - Sputnik Արմենիա
Մինսկի խումբը պատրաստ է օգնել, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը կայանա

Նույն կարծիքը հայտնեց նաև քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա նաև նկատեց, որ ի տարբերություն երկու նախագահների նախորդ հանդիպումների, այս անգամ դրան ընդառաջ սահմանի վրա մեծ լարվածություն չի նկատվում։ Սա, նրա դիտարկմամբ, կարող է երկու բացատրություն ունենալ` կա՛մ հանդիպման օրակարգում Արցախի հարցը գլոբալ ձևով դրված չէ, կա՛մ լարվածությունը մեղմել են փոխզիջումների մասին քննարկումները։

Այս տեսանկյունից Ստեփան Դանիելյանը պատահական չի համարում ՌԴ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի նախագահ Գենադի Զյուգանովի հայտարարությունը` ԼՂ խնդրի կարգավորման մասին, որտեղ նա իր տեսլականն էր ներկայացրել հնարավոր փոխզիջումների ու ԼՂ–ում ռուսական զինուժի տեղակայման մասին։

«Եթե նույնիսկ Ռուսաստանի ցանկությունը սա է, ինձ չի թվում, որ Ադրբեջանը կհամաձայնի իր սուվերենության կարգավիճակը մի քանի աստիճանով իջեցնել ինչ–որ տարածքների համար»,– ասում է Դանիելյանը։

Заседание Совета министров иностранных дел государств-членов Союза Независимых Государств - Sputnik Արմենիա
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ–ները կպատրաստեն 2 երկրների նախագահների հանդիպումը

Սերգեյ Շաքարյանցը` հակառակը, ռուս քաղաքական գործչի հայտարարություններին լուրջ չի վերաբերում։ «Զյուգանովի հայտարարություններն արդեն վաղուց ոչ ոք հաշվի չի առնում։ Նա ո՛չ Պուտինի ապարատի աշխատակից է, ո՛չ իշխող կուսակցության անդամ, ուղղակի պատգամավոր է։ Զյուգանովը ոչ ոք է այն քաղաքական աշխարհում, որտեղ որոշումներ են կայացվում, հարցեր են լուծվում»,– ասում է Շաքարյանցը։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ–ին անդամակցելու մասին Թուրքիայի հայտնած մտադրությանը, ապա այն քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով, կարող է իր ազդեցությունն ունենալ Սարգսյան–Ալիև հանդիպման ենթատեքստում։

Սերգեյ Շաքարյանցն այս տեսակետը չի կիսում։ Նրա համոզմամբ, Թուրքիան նման կարգի հայտարարություններով ուղղակի տրամադրությունների ստուգում է իրականացնում, ինչը պարզապես դիվանագիտական աշխատանքի մի մաս է։ Այդ հայտարարությունն, ըստ Շաքարյանցի, որևէ լուրջ հիմք չունի։

Լրահոս
0