00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սասնա ծռերի» դատավարությունն ընդմիջվեց դեռ չսկսված

© Sputnik / Nelli DanielyanСуд над участниками группировки "Сасна црер"
Суд над участниками группировки Сасна црер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Սասնա ծռեր» խմբի հերթական դատական նիստն այսօր ընդմիջվեց դատավորի որոշմամբ:

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Այսօր` օգոստոսի 23-ին, «Սասնա ծռեր» խմբի դատավարությանը դատավոր Արտուշ Գաբրիելյանը, դատարանի դահլիճ մտնելով, հայտարարեց. ընդմիջում 20 րոպե։ Նման որոշման պատճառը գրեթե դատարկ դահլիճն էր։

Դատական նիստին չէին ներկայացվել ամբաստանյալները, իսկ փաստաբանների մուտքը դատարան ձգձգվում էր մուտքի մոտ նրանց խուզարկության ենթարկելու պատճառով։ Արդյունքում նիստին ներկայացած բոլոր փաստաբանները դահլիճ մտան ուշացումով։ Իսկ Հայկ Ալումյանը հրաժարվեց խուզարկությունից ու ներս չմտավ։

Դատական նիստին ներկա չէ նաև ամբաստանյալների մեծ մասը։ Նրանց նկատմամբ դատարանը նախորդ նիստերի ընթացքում կարգապահական սանկցիա էր կիրառել՝ մի քանի ժամով հեռացնելով դատարանի դահլիճից։

Սանկցիայի ժամանակը դատարանը հաշվարկում է նիստի ընթացքի ժամանակով։ Իրենց պաշտպանյալների նկատմամբ նման վերաբերմունքը փաստաբանները որակում են որպես հետապնդում և պատիժ։

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբավորումը Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավել էր 2016թ-ի հուլիսի 17-ին։ Գնդի գրավումից 2 շաբաթ անց՝ հուլիսի 31-ին, խմբի ավելի քան 3 տասնյակ անդամները հանձնվեցին իրավապահներին:

Судебное заседание группировки Сасна Црер. Павел Манукян - Sputnik Արմենիա
ՊՊԾ-ի գրավումից մեկ տարի անց. «Սասնա ծռերը» դատարանում

«Սասնա ծռերի» գործն ընդհանուր իրավասության դատարանում քննվում է երկու առանձին վարույթներով: Գործերը մեկ վարույթում միավորելու փաստաբանների պահանջն արդարադատության համակարգը մերժեց:

Այս տարվա հունիսի 8-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց առաջին դատական վարույթը՝ խմբի անդամ 14 մեղադրյալների գործով:

Մեղադրական եզրակացությամբ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 3 հոդվածով՝ առավելագույն պատիժը 15 տարվա ազատազրկում: Պավել Մանուկյանը մեղադրվում է 6 հոդվածով՝ առավելագույն պատիժը կրկին 15 տարվա ազատազրկում: Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 5 հոդվածով՝ նույնպես առավելագույնը 15 տարվա ազատազրկման ժամկետով: Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը մեղադրվում են սպանության համար:

Մեկ ամիս անց՝ հուլիսի 3-ին, նույն դատարանում մեկնարկեց «Սասնա ծռերի» ևս 18 անդամների դատավարությունը:

Այս քրեական գործի մեղադրական եզրակացությամբ, Արամ Մանուկյանին, Հովհաննես Հարությունյանին, Թաթուլ Թամրազյանին, Արթուր Մելքոնյանին, Արամ Հակոբյանին, Տիգրան Սարգսյանին, Տիգրան Մանուկյանին, Արթուր Սողոմոնյանին, Արայիկ Հակոբյանին, Գառնիկ Հովակիմյանին, Հովհաննես Վարդանյանին, Վարդան Գերավետյանին, Վարդգես Գևորգյանին և Մանվել Աթոյանին մեղադրանք է առաջադրվել շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար:

Մարտիրոս Հակոբյանին, Սերգեյ Կյուրեղյանին, Գևորկ Իրիցյանին և Թորոս Թորոսյանին, բացի վերոհիշյալ մեղադրանքներից, մեղադրանք է առաջադրվել նաև զգալի չափերով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու համար:

Լրահոս
0