Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Քաղաքագետ. Հայաստանում Թուրքմենստանի միակ հետաքրքրությունը գազն է

© Stepan Danielyan / Степан Даниелян
Степан Даниелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով Թուրքմենստանի նախագահի հայաստանյան օրակարգի հիմնական հարցը թուրքմենական գազն է։ Այս մասին քաղաքագետն ասել է Sputnik Արմենիային։
Ստեփան Դանիելյան

Թուրքմենստանի նախագահի այցը կարող է կապված լինել գազային բանակցությունների հետ, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Թուրքմենստանն աշխարհում ընկալվում է որպես գազի շատ խոշոր պաշարներ ունեցող երկիր, որը նաև գազամուղով կապված է Իրանի հետ, այնպես, ինչպես և Հայաստանը»,– ասում է քաղաքագետը` չբացառելով, որ հանդիպման օրակարգում կարող են շոշափվել նաև Իրանի հետ Հայաստանի բանակցությունները գազի ներմուծման ծավալները մեծացնելու շուրջ։

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 23-ի երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Այցի շրջանակում նախատեսված են Թուրքմենստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Նախագահի նստավայրում հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը լրատվամիջոցների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Լրահոս
0