Ունիվերսիադա. մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը՝ ոսկե մեդալակիր

© Photo : provided by Artur TovmasyanАртур Товмасян
Артур Товмасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ մարմնամարզիկը ոսկե մեդալը նվաճել է օղակներ վարժությունում։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Թայվանի Թայփեյ քաղաքում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը օղակներ վարժությունում դարձել է հաղթող: Թովմասյանը ոսկե մեդալը նվաճել է 15.025 միավորով: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նրա թիմակից Արթուր Դավթյանը բազմամարտում զբաղեցրել է 5-րդ տեղը (84.150 միավոր): Դավթյանն այսօր հանդես է գալու հենացատկեր վարժության եզրափակչում:

Սուսերամարտիկ Մայքլ Հովհաննիսյանը ճկասուսեր զենքաձևում զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը:

 

Լրահոս
0