Միհրան Հարությունյանի և աբխազ հարսնացուի հարսանիքի օրը հայտնի է

© Sputnik / Asatur Yesayants / Мигран Арутюнян
Мигран Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի ու երգչուհի Բեբիա Մակտինայի հարսանեկան արարողությունը կկայանա մի քանի օրից։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Դասական ոճի ըմբիշ, Ռիո 2016-ի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի ներկայացուցիչ Արթուր Գալստյանը «Մոսկովսկի կոմսոմոլեցին»-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է մարզիկի առաջիկա ծրագրերի մասին։

«Հիմա մեր չեմպիոնը Հայաստանում է։ Նա նախատեսում է գտնել համապատասխան տարածք` Ստեփանակերտում հունահռոմեական ոճի ըմբշամարտի անվճար դպրոցի համար, որը նա նախատեսում է բացել 2018 թ.-ին, իսկ օգոստոսի 30-ին տեղի կունենա Միհրանի հարսանիքը»,- ասել է Գալստյանը:

Միհրան Հարությունյանի ընտրյալը երգչուհի, պարուհի Բեբիա Մակտինան է Աբխազիայից։

Նրանք իրենց հարաբերությունները պաշտոնապես գրանցել էին ապրիլին։

Լրահոս
0