Ղարաբաղի ու տոլմայի հարցը լուծվեց. ռուս մեկնաբանի գրառումը նոր հիստերիա է առաջացրել

© Sputnik / Asatur Yesayants / Толма
Толма - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուս հայտնի մեկնաբանն անդրադարձել է Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի անվանն ու մշտական բանավեճի թեմա հանդիսացող մեկ այլ հարցի` տոլման հայկական ուտեստ է, թե՞ ադրբեջանական։ Նրա գրառումները հաստատել են, որ Ղարաբաղն ու տոլման հայկական են, ինչն անչափ զայրացրել է ադրբեջանցիներին։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինի կարծիքով` նորմալ է, երբ Անդրկովկասում առաջատար ակումբներն անվանվում են հարևան երկրների տեղանուններով։ Նա այդ մասին գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում։

«Ընդհանրապես Անդրկովկասում կան լավ ավանդույթներ` երկրի առաջատար ակումբն անվանել հարևան երկրի տեղանուններով, օրինակ` Ղարաբաղ, Արարատ»,- Թվիթերում գրել է Ուտկինը՝ նկատի ունենալով ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբը։

Նրա գրառումը, մեղմ ասած, զայրացրել է ադրբեջանցիներին. դրա վկայությունն են նրանց հիստերիկ գրառումները։ Իսկ Վասիլի Ուտկինը «Ղարաբաղի» թեմայից անցում է կատարել տոլմայի թեմային։

«Որպեսզի կենսական կարևորագույն հարցերում այլևս չսխալվենք, եկեք մեկընդմիշտ լուծենք այս հարցը` տոլման հայկակա՞ն ուտեստ է, թե՞ ադրբեջանական»։

Նա Թվիթերում հարցում է անցկացրել այս թեմայով, և, ինչպես կարելի էր կանխատեսել, օգտատերերի գերակշիռ մեծամասնությունը քվեարկել է «հայկականի» օգտին։ Քվեարկողների 64 տոկոսը նշել է, որ տոլման հայկական ուտեստ է։

Լրահոս
0