00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժամանակակից Նոստրադամուս. «Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը պետք է միավորվեն»

© Фото предоставлено: The Transcaucasian TrailТранскавказская аллея
Транскавказская аллея - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վիրտուալ գուշակ Արտյոմ Դրագունովը տարօրինակ կոչ է ուղղել Հարավային Կովկասի երեք երկրների ժողովուրդներին ու ղեկավարներին։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik.  Արտյոմ Դրագունովի վիրտուալ կերպարը, որը ստեղծել է ռուս բլոգեր, հասարակական գործիչ Գեորգի Լիտվինովը,  Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին միավորվելու կոչ է արել։ Որոշակի առումով ցնցող կոչը նա հրապարակել է Facebook սոցցանցի իր էջում։

Գրառման մեջ, մասնավորապես ասվում է՝ եկել է ժամանակը, որ երկրները «մարզական և զբոսաշրջային կոնֆեդերացիա ստեղծեն»։

«Միավորվել։ Եթե ոչ քաղաքական առումով, ինչը դժվար է, հասկանում եմ, ապա գոնե որոշ ուղղություններում։ Ընդհանուր ճանապարհներ, զբոսաշրջային երթուղիներ, սակագներ, հյուրանոցներ, զբոսաշրջային վայրեր», – նշել է բլոգերը։

Նա նախազգուշացրել է, որ երկրներն առանձին —առանձին լավ արդյունքի չեն հասնի։ Իսկ միասին նրանք կկարողանան տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկներ ընդունել։

«Միասին հնարավոր է զբոսաշրջային դրախտ ստեղծել և մարզական մի ուժեղ բան»։

Կովկասը փառահեղ վայր է, ներուժը` հսկայական։ Զբոսաշրջության ոլորտում հեշտությամբ կարելի է տարեկան մի քանի միլիոնի աճ ապահովել։ Պետք է սկսել սպորտից։ Ընդհանուր ֆուտբոլային և այլ մարզական լիգաներ ստեղծել։ «Հնարավոր է ընդհանուր Օլիմպիական և աշխարհի առաջնության թիմեր ստեղծել։ Մարզիչների արդար ընտրություններ, խաղացողների և թիմերի ընտրություն և այլն։ Ամեն ինչ հնարավոր է անել, միայն թե ցանկություն լինի», – ասել է Դրագունովը։

Նա նույնիսկ խոսել է անվտանգության ընդհանուր ուժերի ստեղծման մասին։

«Առավել ևս պետք է անվտանգության ընդհանուր ուժեր ստեղծել։ Պետք է փնտրել ընդհանրություններն ու գնահատել դրանք։ Եվ ոչ միայն հրդեհների մարման գործում կամ կերուխումի ժամանակ… Ամենուր և միշտ։ Գործե՛ք», – եզրափակել է նա։

Բլոգերի կոչն անիրագործելի է թվում թեկուզ միայն այն պատճառով, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը մշտապես ստիպում է հիշել «Կարապը, գայլաձուկն ու խեցգետինը» հայտնի առակը։ Իսկ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի, մեղմ ասած, լարված հարաբերությունները` հրապարակումը լիովին անլուրջ է թվում, եթե…

Դրագունովի կանխատեսած իրադարձություններից իրականություն են դարձել 2011 թվականի Ճապոնիայի  երկրաշարժը, «Լոկոմոտիվի» հետ կապված ողբերգությունը,  Costa Concordia նավը, Անտոն Նոսիկի մահը և նույնիսկ Ուկրաինայի Մայդանը։ Այնուամենայնիվ, նրա գրառման մեկնաբանությունները բազմազան են. ոմանք գրել են` «մի ծիծաղեցրու», իսկ ոմանց էլ դուր է եկել Դրագունովի առաջարկը։

Լրահոս
0