«Աշոտ» երգի հեղինակը ձեռնոց է նետում հայ տղամարդկանց

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Համացանցում դիտումներ հավաքող «Աշոտ» երգի հեղինակ Ելենա Եսենինան կարճ տեսանյութ է տեսագրել Sputnik Արմենիայի համար և հայ տղամարդկանց կոչ է արել ցուցադրել իրենց ստեղծագործական տաղանդն ու պատասխանել Ելենային։

«Երկու օր է ինչ ինձ գերաստղ եմ զգում», – ասաց Ելենան։

Նա #АшотответьЛеночке հեշթեգով ֆլեշմոբ է հայտարարել` առաջարկելով սեփական ստեղծագործական տեսահոլովակը նկարահանել։

«Կարևոր չէ` ինչ ձևաչափով կլինի։ Պարեր, ռեմիքս, ռեմեյք, երգ կամ քավր։ Ցանկացած բան, կարող է լինել նաև պոեմ կամ բանաստեղծություն։ Մրցանակը սպասելու է իր հերոսին», – ասաց Եսենինան` չնշելով, թե ինչ մրցանակ է սպասվում երջանիկ հաջողակին։

Ընթերցողները կարող են թողնել իրենց մեկնաբանությունները Sputnik Արմենիայի Ֆեյսբուքյան էջում հրապարկված գրառման տակ։ Որոշ ժամանակ անց Ելենան կընտրի հաղթողին։

Լրահոս
0