Հայ բռնցքամարտիկները 5 մեդալով կվերադառնան Հայաստան

© AFP 2023 / YURI CORTEZ / Бокс, боксерские перчатки
Бокс, боксерские перчатки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երիտասարդ բռնցքամարտիկները տարբեր հարգի մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Ուկրաինայի Բերդիչև քաղաքում կայացել է Կլիչկո եղբայրների անվան երիտասարդների միջազգային մրցաշարը: Հայաստանի հավաքականը հինգ մեդալ է նվաճել: Այս մասին հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ոսկե մեդալ է նվաճել 52 կգ քաշային Արթուր Բազեյանը: Ժիրայր Սարգսյանն (56 կգ) ու Տոնի Գալստյանը (69 կգ) դարձել են արծաթե մեդալակիր, իսկ Էրիկ Թոխյանն (49 կգ) ու Բենիկ Նիկողոսյանը (64 կգ) երրորդ մրցանակակիր են:

Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցում էր վեց բռնցքամարտիկով՝ երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ:

 

Լրահոս
0